«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.51 դրամ։
Պարզվում՝ այս տարվա ապրիլի տվյալներով թանկացման տեսանկյունից չեմպիոնը խաղողն է։ Այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, խաղողի գինը Հայաստանում թանկացել է ավելի քան 2 անգամ՝ 114.6%-ով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 7-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.0 ։ Ամերիկյան արժույթը ուրբաթ օրվա համեմատ էժանացել է 0.23%-ով, կամ 0.98 դրամով: Փակման գինը եղել է 416 դրամ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3.4 միլիոն դոլար։
2013 թվականի ամռան սկիզբը կլինի տեխնոլոգիական և գործարար, քանի որ հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը` խելացի լուծումներ խելացի երկրների համար կարգախոսի ներքո:
Ժան Միշել Հապպին կխոսի Հայաստանի զարգացման խոչընդոտների հաղթահարման և «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2025թ.» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանն աջակցելու ուղիների մասին:
ՀՀ կառավարությունը իր վաղվա նիստում փոփոխություններ կկատարի նախկինում ընդունված որոշումներում և մեկ այլ որոշմամբ՝ 3 միլիոն դրամ կտրամադրի ՀՀ էկոնոմիկայիի նախարարությանը՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ի կապիտալն ավելացնելու նպատակով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:
Մայիսի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52055140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«Հայաստանը դարձել է մի տնտեսություն, որտեղից դուրս է գալիս մարդը և մտնում է ապրանքը: ՈՒ որպեսզի Հայաստանում մնացած մարդիկ գնեն ներմուծվող ապրանքները, դուրս եկած մարդիկ ուղարկում են փող»
Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ «Ռիսկերի կառավարում և ներքին աուդիտ» թեմայով տարածաշրջանային 5-օրյա սեմինարը, որին մասնակցում են ՌԴ, Ռումինիայի, Ուկրաինայի, Բելոռուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Լեհաստանի, Լիբանանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 6-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։
Մայիսի 2-ից 5-ը Դելիում (Հնդկաստան) կայացած Ասիական զարգացման բանկի 46-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների խորհրդում ՀՀ փոխկառավարիչ Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությունը:
ՈՍԿԻ` գնման գին` 17980.04 (+508.22), բացթողնման գին` 19543.52 (+552.41), ԱՐԾԱԹ` գնման գին` 295.16 (+10.96), բացթողնման գին` 320.83 (+11.92), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18330.43 (+794.28), բացթողնման գին` 19924.38 (+863.35), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8485.39 (+250.89), բացթողնման գին` 9223.25 (+272.71):
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն 33 միլիոնատերերի ցանկը, ովքեր իրենց ունեցվածքը կուտակել են նորաձևության շնորհիվ: Ներկայացնում ենք ցանկի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած անձանց:
Հայաստանում աշխատավարձի տեսանկյունից առավել շահեկան վիճակում են գտնվում ֆինանսիստները և կապի ու տեղեկատվության մասնագետները։ Պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալներով՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 330 337 դրամ է, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 303 441 դրամ։
Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Հայաստան առաքված մարդասիրական օգնության ծավալը աճել է 7.5 անգամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այսպես, եթե 2012 թվականի առաջին եռամյակում ՌԴ-ը Հայաստան էր ուղարկել ընդամենը 57 հազար դոլարի օգնություն, ապա այս տարվա առաջին երեք ամիսներին օգնության ծավալը կազմել է 426 հազար դոլար։
Մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում փոքր բիզնեսի և մասնավորապես կրպակատերերի դերը գնալով թուլանում է։ Նրանց առևտրի ծավալները գնալով փոքրանում են՝ տեղը զիջելով առավել մեծ խանութներին և սուպերմարկետներին։
Երևան քաղաքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների կողմից անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով մայիսի 4-ին Կենտրոնական բանկում հայտարարվել է գործառնական օր:
Սյունիքի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 170 415 դրամ, որն ամենաբարձրն է ՀՀ տարածքում։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։
«Երբ նայում ենք 3.5 տոկոսին, թվում է՝ հնարավոր է տալ: Երբ տնտեսագիտական վերլուծություն ենք կատարում, 3.5 տոկոս հարկը շատ ավելի բարձր է, քան ավելացված արժեքի հարկը»,-նշեց Վաճառականների միության նախագահը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելոռուսի տարածաշրջանային տնօրեն Փոլ-Անրի Ֆորիեսթերին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
2013թ-ի ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,111,320 ԱՄՆ դոլար 410.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 106,479,675 ԱՄՆ դոլար 412.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ամերիկյան արժույթը աշխատանքային շաբաթն ամփոփեց փոխարժեքի բարձրացմամբ։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 3-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.98 դրամ։ Ամերիկյան արժույթը ապրիլի երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.35%-ով, կամ 1.46 դրամով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող վարույթը կավարտի մինչեւ մայիսի 13-ը:
«ԲՀԿ անդամ որոշ գործընկերներ գերազանցում են իրենք իրենց: Մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր Հայաստանը 2012 թվականի 7.2 % տնտեսական աճով աշխարհի երկրների լավագույն եռյակի մեջ է»
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 2-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.52 դրամ։ Ամերիկյան արժույթը ապրիլի 30-ի համեմատ դոլարը թանկացել է 0.65%-ով, կամ 2.68 դրամով:
ՀՀ ՏԿ միգրացիոն պետական ծառայությունը, երկար դադարից հետո, այսօր վերջապես հրապարակեց միգրացիայի ցուցանիշները։
Էլեկտրոնիկայի՝ թայվանական արտադրող HTC ընկերությունը հաղորդել է շահույթի կտրուկ նվազման մասին։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերության շահույթը կրճատվել է 98%-ով՝ 152 միլիոնից հասնելով 2.85 միլիոն դոլարի։ Դա ամենավատ ցուցանիշն է 2004 թվականից ի վեր։