Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովի ժամանակ հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն ներկայացրել է երկրների անհաջողության իր տեսությունը։
Տիգրան Սարգսյանը խոսում է ոչ թե Մաքսային միությանն անդամակցելու առավելություններից կամ տնտեսական շահերից, այլ վտանգներից ու ռիսկերից, որոնք կարող էին առաջանալ, եթե հրաժարվեինք ՄՄ-ին անդամակցությունից։
Պարզվում է՝ հայաստանյան բանկերը 4 տարի շարունակ ինքնակամ գործել են ի վնաս իրենց` վարկավորման հարցում շեշտը դնելով ոչ ձեռնտու արտարժութային վարկերի վրա։
Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ՝ դրամով տեղաբաշխված միջոցներն նվազել են 3.6 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցները՝ 28.5 միլիոն դոլարով։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.5 դրամ։ Հոկտեմբերի 16-ի համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
2013թ-ի հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,263,518 ԱՄՆ դոլար 406.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,136,849 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը:
Հոկտեմբերի 28-30-ը ԵրևանիԿ.Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում կանցկացվի 3-րդ «Yerevan Show-2013» ցուցահանդեսը, որը կազմակերպում է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:
Այս տարի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և ՀՀ կառավարության միջև՝ մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ:
Բնակչությունը սարսափով է սպասում ցրտերն ընկնելուն: Սովորական մարդու համար բավական դժվար է հաշվարկել ջեռուցման ապագա ծախսերը: Նախորդ տարիներին հեշտ էր:
ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները մինչ օրս չէին կարողանում համաձայնության գալ, և ԱՄՆ Կոնգրեսը դեռ չէր ընդունել պետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում այսօր կատարել է լրացում և մեղրի փորձաքննություն իրականացնելու համապատասխան նյութեր և պարագաներ ձեռք բերելու համար «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է ավելի քան ութ միլիոն դրամ:
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլար չի վաճառվել։ Դոլարն առաջարկվել է 407.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 406.5 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ:
Որպես կանոն` մենք հուլիս ամսին ունենում ենք զսպում, և դրա համար հուլիս ամսին աշխատավարձերի, թոշակների բարձրացում կատարելն ավելի նպատակահարմար է: Կառավարության ծրագրում թիրախային ցուցանիշներն ամրագրված են, թե նվազագույն աշխատավարձն աղքատության գծի որքան տոկոսն է կազմում, և հենց այս ցուցանիշների համաձայն են նախատեսված բարձրացումները:
Հայաստանյան բոլոր բանկերն ունեն պաշտոնական ինտերնետ կայքեր։ Իսկ նրանցից որո՞նց կայքերն առավել շատ այցելություններ ունեն։ Պարզվում է՝ այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, որովհետև 21 բանկերից միայն 7-ն են գրանցված Circle.am կայքում, որը ներկայացնում է հայկական վեբ-կայքերի ռեյտինգն ու վիճակագրությունը։
Սահմանվել է ընկերության ընդհանուր կապիտալը` 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1 մլրդ 500 մլն դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով և գլխավոր պահուստ` 450 մլն դրամ:
Հարցին՝ կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ են նպաստում աղքատության կրճատմանը, Հ. Հակոբյանը պատասխանեց, թե աղքատության կրճատման համար հիմնական ծրագրերը կառավարության ծրագրերն են, բայց պետք է չմոռանալ մարդկանց, որոնք պետք է «հոգով իրենց աղքատ չզգան» և իրենք պայքարեն իրենց աղքատ վիճակից հանելու համար:
«Իմաստն այն է, որ մենք մեր քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, – ասել է վարչապետը:
«Նախադեպ ունենք»,- նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վատ նախադեպ ունենք»,- պատասխանեց Հ.Թովմասյանը՝ նշելով, որ կադաստրի կոմիտեի, Քաղավիացիայի վարչության վերաբերյալ օրենքներում կան սահմանումներ:
Ա.Ասատրյանը չհամաձայնեց, որ կառավարության ծրագրերն անհեռանկարային են, և աղքատությունը չի նվազում. «Դա Ձեր կարծիքն է»,- հակադարձեց նա լրագրողին:
Համաձայն շրջանառվող օրենքի նախագծի` առաջարկվում է մակնշման երեք տարբերակ:
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Հոկտեմբերի 14-ի համեմատ ամերիկյան արժույթն էժանացել է 0.49%-ով կամ 2 դրամով)։ Հիշեցնենք, որ բորսայում երեկ դոլարի առքուվաճառք տեղի չէր ունեցել, իսկ այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 90 հազար դոլար։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ է մտցրել փոքր ՀԷԿ–ի տեխնիկական հաշվետվությունների տրամադրման կարգի մեջ` «Էներգետիկայի մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն։
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը 2013 թվականի նոյեմբերի 8–ից Ուֆա–Երևան ուղիղ ավիաչվերթ է բացում։ Այս մասին գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, որն էլ վկայաբերում է ընկերությանը։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Բալանյանը տեսակետ հայտնեց, որ ԱՄՆ-ում դեֆոլտ հնարավոր չէ: Ամեն դեպքում, եթե դրանից խուսափել չհաջողվի, ըստ Հ. Բալանյանի, այն կազդի ողջ աշխարհի վրա, այդ թվում և Հայաստանի:
ԱՄՆ սենատում դեմոկրատների և հանրապետականների առաջնորդները՝ Հարրի Ռիդն ու Միչ Մաքքոնելը, պատրաստվում են առաջիկայում հայտարարությամբ հանդես գալ բյուջետային փոխզիջման հասնելու մասին։ Այդ մասին գրում է CNN-ը՝հղում անելով սենատի իր աղբյուրներին։
Յունիբանկն ամփոփեց «Դարձիր միլիոնատեր» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող և «միլիոնատեր» ճանաչվեց Կարեն Սահակյանը: Մրցանակը` 1 մլն ՀՀ դրամով բանկային քարտը, հաղթողին հանձնվեց բանկի գլխամասային գրասենյակում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, հոկտեմբերի 17-19-ին, կներկայացնի Հայաստանը Իտալիայի Ռիմինի քաղաքում կայանալիք «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: