Նավթ ու գազ Սևանո՞ւմ. ՀԺ
«Հայկական Ժամանակը» գրում է. «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերությանը նավթ ու գազ կորոնի Սևանա լճի ափամերձ տարածքներում։ Հետատազոտման տարածքն ընդգրում է հիմնականում Հայրավանք, Ծաղկաշեն եւ Նորատուս ափամերձ գյուղերում։
Այս պահին ընկերության կողմից նավթի եւ գազի երկաբանական ուսումնասիրության հայտը ՀՀ բնապահպանական նախարարությունում փորձաքննություն է անցնում։ «Բլեքսթերզ էներջի Արմենիան» պետք է իրականացնի երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ եւ փորի մեկ հորատանցք, որի համար էլ փորձաքննության կներկայացնի մեկ առանձին հայտ։
Քանի որ Հայաստանը սահմանակից է նավթի ու գազի հարուստ պաշարների տեր Իրանին ու Աղրբեջանին, «Բլեքսթերզ էներջի Արմենիայում» մասնագետները գրեթե վստահ են, որ պաշարներ կարող են լինել նաեւ մեր երկրում եւ մասնավորապես՝ Սեւանում։ Եթե դա հաստատվի, ապա Սեւանը կվերածվի «սեւ ոսկու» հանքի։ Հետախուզական աշխատանքները, որոնց ծախսերը 11 միլիոն դոլար են, կիրականացվեն 2015–2016 թվականներին։ Ֆինանսավորող կողմը կանադական եւ իռլանդական գործարար շրջաբակներ են։ «Blackstairs Energy Armenia»-ի հիմնադիրների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես շատ նման ընկերությունների դեպքում, Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում փակ է։ Հայաստանում գազ ու նավթ որոնելու հեռահար գործընթացը սկսվել է դեռ տարիներ առաջ։ 2007թ. ապրիի 27-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների եւ «Բլեքսթերզ էներջի» ընկերության միջեւ կնքվել է նավթի երկրաբանական հետախուզական եւ արտադրանքի բաժանման պայմա¬նագիր, եւ ընկերությանը 5 տարով տրվել է համապատասխան լիցեն¬զիա, որի ժամկետը երկարաձգվել է 2012 թվականին։ E-gov.am կայքի արխիվային փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2011 թվականի մայիսի 20-ին կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանի տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով, մրցութային կարգով ուսումնասիրության արտոնագրեր տրամադրել։ Արդեն 2012-ի նոյեմբերի 1-ին կառավարության կողմից հաստատվել էր ըն¬դերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ենթարկելու նպատակով լիցենզիա տրամադրելու կարգը։ Այն ժամանակ դեռևս Սևանի և ընդհանրապես՝ որևէ տարածքի մասին որեւէ խոսք չկար, և որևէ մեկը չէր սպասում նման զարգացումների»։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։