Այս տարվա փետրվարին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ հարկային մարմինն ուսումնասիրություններ է անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» և «Լուսաստղ շուգր» ընկերություններում:
Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի կանխատեսմամբ՝ այս շաբաթ դոլարի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ կբարձրանա, քանի որ շուկայի որոշ մասնակիցներ կշարունակեն ավելացնել իրենց դիրքերը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին նախորդ շաբաթ բողոքի ակցիայի ժամանակ խոստացված աշխատավարձը դեռ չի վճարվել: Ինչպես 168.am-ին հայտնեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը, նախագահականում իրենց ասել էին, որ մինչև ամսվա վերջ են վճարելու, դեռ 2.5 օր կա, և աշխատակիցները հույսով սպասում են:
ՈՍԿԻ` գնման գին` 16125.36 (+506.55), բացթողնման գին` 17527.56 (+550.59), ԱՐԾԱԹ` գնման գին` 244.13 (+5.21), բացթողնման գին`265.36 (+5.66), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17459.36 (-649.64), բացթողնման գին` 18977.57 (-706.13), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին`8986.66 (+93.98), բացթողնման գին` 9768.11 (+102.15):
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 29-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է ուղիղ 410 դրամ։ Ուրբաթ օրվա նկատմամբ ամերիկյան արժույթն էժանացել է 0.12%-ով կամ կես դրամով:
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է գործարանի արտադրամասերով և երկու լաբորատորիաներով, ծանոթացել արտադրության ընթացքին, աշխատանքային պայմաններին, սանիտարահիգիենիկ համակարգին:
Roshen-ի կաթնային շոկոլադի մեջ հայտնաբերվել է բենզոպիրեն, որը համարվում է առաջին կարգի վտանգավորության նյութ։
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ հանքարդյունահանման ոլորտի ձեռնարկությունները զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարած հարկերը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության Թեթև արդյունաբերության ճյուղային միության ղեկավար Սուրեն Բեկիրսկին 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց մասնագիտացված խանութի բացումը
Գ.Բեգլարյանը չի բացում բոլոր խաղաքարտերը ու չի բարձրաձայնում, որ «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը պարզապես դատապարտված է իրագործման ու բոլորովին էլ կապ չունի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի հետ:
Այս տարի հանգստի նպատակով Վրաստան մեկնող հայերի թիվն ավելացել է: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Ճամփորդական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, թեև թվական տվյալներ դեռ չկան, բայց հարցումների, հետաքրքրվողների քանակից ելնելով` կարելի է ասել, որ Սև ծովի վրացական ափն իր գրավչությունը չի կորցնում հայերի համար:
Հուլիսի 22-26-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,827,350 ԱՄՆ դոլար 409.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100,681,865 ԱՄՆ դոլար 410.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.7 մլն ԱՄՆ դոլար:
Տրանսպորտային ընկերությունները, միևնույն է, կստանան իրենց 150 դրամը։ Պարզապես այլ ճանապարհով՝ ուղեվարձի ավելացած մասը կվճարի ոչ թե թոշակառուն կամ ուղևորը, այլ քաղաքային բյուջեն
Վահագն Խաչատրյանի գնահատականով՝ տնտեսության զարգացում չկա, առավել ևս, եթե հաշվի առնվեն գազի հետ կապված դիտարկումները ։
Ամերիկյան «Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 6 գլխավոր հումորիստների ցանկը: Ցանկի 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է հայազգի հումորիստ Միշա Գալուստյանը: Նա մեկ տարվա ընթացքում 1,9 մլն դոլար է վաստակել:
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը:
2013թ. առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցուցակի տասնյակը եզրափակում է նորահայտ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է անցած տարվա վերջին, և որի հիմնադիրն է այն նույն Աշոտ Սալազարյանը, ում պատկանում են նաև նավթամթերքի շուկայում հայտնի «Քաղ Պետրոլ Սերվիս» և «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունները:
Հուլիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, մասնավորապես` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը, արտաքին ներդրումների ծավալների մեծացման, նոր աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացման, նոր շուկաների ձեռքբերման և մի շարք […]
«Կա ճնշում փոխադրողների նկատմամբ, փոխադրողին գծի տեր սարքել է տրանսպորտի վարչությունը՝ էդ գումարները շորթելով, գծի պլանը թանկացնելով, ավտոբուսները թանկացնելով»
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 26-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է ուղիղ 410.5 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթն էժանացել է 0.12%-ով կամ կես դրամով:
«Գծատեր» ընկերությունների հիմնադիրների ցանկում երկու անգամ կրկնվում է Արման Սահակյան անունը։ Դրանցից մեկը «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է 64 համարի միկրոավտոբուսային երթուղին։
«Արմավիայի» ներկայացուցիչը 168.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես ստացվեց, որ ուղևորների թվի ավելացման հետ մեկտեղ ընկերությունը սնանկացավ
«Սոցիալական բնակարանաշինությունը, իհարկե, սպառողներ կունենա, հիմա էլ է իրականացվում, օրինակ՝ Մարալիկում: Կիսավարտ շինություններ ունենք, որ պետք է ավարտին հասցվեն:
Հայաստանի օդուղիների շահագործման թույլտվությունների տրամադրման մրցույթը կանցկացվի այս տարի սեպտեմբերին: Այս մասին 168.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
2013թ․ առաջին կիսամյակի վերջին օրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 375,257, ինչը 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ ունեցած արդյունքից մեծ է մոտ 29,160 հազարով:
«Այժմ մենք ստանում ենք ազդակներ մասնավոր հատվածից, բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք գտնում են, որ իրենց շահերն են ոտնահարվում այս օրենքով»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից, կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամն այսօր կարողանում է սկսնակ գործարարներին վարկավորել առավելագույնը 3 միլիոն դրամի չափով և 3 տարի մարման ժամկետով։ Փոփոխության արդյունքում՝ 3 միլիոնը դարձել է 5 միլիոն, իսկ 3 տարին՝ 5 տարի։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 25-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է ուղիղ 411 դրամ։ 410.6 410.49 դրամ: Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.1%-ով կամ կես դրամով: