Բաժիններ՝

Երևանում անշարժ գույքի գները գահավիժե՞լ են

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ և’ այդպես է, և’ ոչ։ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքի գները Երևանում ոչ միայն չեն նվազել, այլ փոքր-ինչ աճել են։ Այսպես, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի միջին գինը 2014 թվականի դեկտեմբերին կազմել է շուրջ 273800 դրամ՝ 2013 թվականի 273330 դրամի դիմաց։ Այսինքն, գինը տարվա կտրվածքով թանկացել է 0.18%-ով։

Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ 2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դոլարն արժեր 410-411 դրամ, իսկ 2014-ի դեկտեմբերին՝ 480 դրամ։ Ու եթե ԱՎԾ-ի թվերը ճիշտ են, ապա նշանակում է՝ դոլարային արտահայտությամբ անշարժ գույքի գները նվազել են 14-15%-ով։ Թեպետ ավելի հավանական է այն տարբերակը, որ տվյալները ներկայացնողները պարզապես հաշվի չեն առել փոխարժեքի գործոնն ու մեխանիկորեն ինչ-որ թվեր են նկարել։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728