ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի խոսքերով, կոնվենցիայի միացմամբ Հայաստանը հայտ է ներկայացնում համաշխարհային առևտրին, միաժամանկ հավաստելով, որ մեր երկրում գորոծղ մաքսային ընթացակարգերը համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին, որն, ըստ Արմեն Մելկիկյանի, իր հերթին խրախուսում է առևտրի դյուրացումը:
«Մոտ 160 երթուղի ընդհանրապես չեն թանկանալու, որն ի օգուտ ժողովրդի է: Այդ թանկացվող յոթ ուղիների վերաբերյալ ևս բանակցությունները շարունակվում են սեփականատերերի հետ, և եթե կարողանանք այնպես անել, որ այդ յոթից գոնե հինգը չթանկացնեն՝ ոնց աշխատել են, այդպես էլ շարուակեն, շատ լավ կլինի»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:
Խորհրդային տարիների Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկի՝ «Հիդրոապարատ» գործարանի բաժնետերերը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով ՀՀ ոստիկանության և Դատախազության անգործության դեմ
2013 թվականին մարզերից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ կանխատեսվում է շուրջ 275 հազար տոննա ցորենի բերք, որը կկազմի տարեկան օգտագործվող ցորենի շուրջ 46.5 %-ը:
Փորձագետ Աշոտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նավթի և գազի պաշարներ միանշանակ գոյություն ունեն ՀՀ-ում, բայց դրանց արդյունահանումը շատ ծախսատար է, իսկ որակի առումով դրանք զիջում են այսօր շատ հանքավայրերի նավթին և գազին:
«Մի օր, դասամիջոցին, երբ Քաջիկը ճաշարանում վճարում էր նախաճաշի համար, գանձապահը վերադարձնում է նրա տված 1000 դրամանոց թղթադրամը` ասելով, որ կեղծ է»:
«Ներկա պահին օդից վերցրած գին է` գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա»,- ասում է ՀԽ նախագահը
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 24-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.6 410.49 դրամ: Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան չափով՝ 0.03%ով (11 լումա) թանկացել է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին:
Google-ից և Apple-ից բացի, ամերիկյան 50 խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից 37-ը հարկատու չեն համարվում այն երկրներում, որոնք համարվում են Եվրոպայում ամենամեծ շուկաները: Իրավախախտների թվում են ներառված` Microsoft-ը, Dell-ը, Oracle-ը և շատ ուրիշներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Թեև Մանվել Տեր-Առաքելյանը վարկային պայմանագրերի կնքման ժամանակ «Հին Էրիվան» ՍՊԸ-ի տնօրենն է եղել, սակայն որպես անշարժ գույքի միանձնյա սեփականատեր համաձայնություն չի տվել գույքը գրավադրելուն:
Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության գների աճն անհիմն բարձր է։ Նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
ՈՍԿԻ` գնման գին` 15618.81 (+350.41), բացթողնման գին` 16976.97 (+380.88), ԱՐԾԱԹ` գնման գին` 238.92 (+3.3), բացթողնման գին` 259.70 (+3.59), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18109.00 (+1434.4), բացթողնման գին` 19683.70 (+1559.13), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8892.68 (+527.3), բացթողնման գին` 9665.96 (+355.76):
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.49 դրամ:
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ սկիզբ առած և ծավալվող ակցիան երևանյան գծատերերին ստիպել է փոփոխություններ մտցնել սեփական գործողություններում և, այսպես ասած, սպասողական տակտիկա իրականացնել։
Մինչ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է հասարական տրանսպորտի թանկացման վրա, «գծատերերից» ետ չեն մնում նաև հաց արտադրողները։
«Երկիրն իր առջև նպատակ է դրել՝ ունենալ 5-7% աճ»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Հայաստանի տնտեսության համար խիստ բացասական է գնահատվում, եթե պղնձի միջազգային գների նվազեն 1 տոննան մոտ 4-5 հազար դոլարից։
Վաճառքի ծավալներով աշխարհի ամենախոշոր արագ սպասարկման ռեստորանների ցանցի՝ McDonald’s Corp-ի շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 3.7%-ով։
«Թվում է, թե անշարժ գույքը վերջացավ, բայց չի վերջացել, պահանջարկը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Էլիտ Գրուպ» շինարարական ընկերության նախագահ Արմեն Մկոյանը:
168.am-ը տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանձնաժողովն ավարտե՞լ է իր աշխատանքն ու ինչ որոշում է կայացրել:
«Մեր գնահատականներով՝ Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթ, հավանաբար, կգտնվի 409-414 դրամ միջակայքում»,- ասաց Մ.Վերդյանը:
«Ներմուծման անկումը միանշանակ պայմանավորված է նրանով, որ դեֆիցիտ ենք իջեցնում և դրամավարկային քաղաքականությունը պահում ենք բավականին խիստ մակարդակի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը
«Նաիրիտի» աշխատակիցները, ամենայն հավանակությամբ, վաղը դուրս կգան բողոքի ակցիայի և գործարանից կուղղվեն դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:
Կենտրոնական բանկի նախագահի հուլիսի 15-ի որոշումով գրանցվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ թիվ 2 մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը՝ մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.50 դրամ: Հուլիսի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 0.89 կետով կամ 0.22%-ով: Բորսայում այսօր վաճառվել է 3 մլն. դոլար:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով, անցած տարեվերջին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանվածությանն ուղղված համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ մաքսային օրենսգրքում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը վարորդներից ստացել է տեղեկատվություն՝ հուլիսի 21-ին տեղափոխված ուղևորների թվի վերաբերյալ (վարորդները խնդրել են չնշել, թե իրենք որ երթուղին են սպասարկում)