Կառավարությունը քննարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների առաջարկը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչև 100 մլն դրամ: Ըստ կառավարության եզրակացության, գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ: Կառավարությունը հեղինակներին առաջարկում է հարցին անդրադառնալ նշված փաթեթի քննարկման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս