Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 31 կմ ընդհանուր երկարությամբ բետոնե ծածկն արդեն իրականացված է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհուդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի տեխնիկական հսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ-ի մանրամասն նախագծման խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները և պայմանագիրը, «Հյուսիս-հարավ ճանապաարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը:

Զեկուցվել է, որ ճանապարհային միջանցքի Տրանշ 1-ի (Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածներ` 31կմ) շրջանակում վերակառուցվող ճանապարհի շինարարության 31 կմ ընդհանուր երկարությամբ բետոնե ծածկն արդեն իրականացված է: Միաժամանակ տեղեկացվել է, որ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ հատվածում նախատեսվում է բետոնե ծածկի աշխատանքները սկսել 2015 թվականի տարեվերջին և ավարտին հասցնել մինչ 2017 թ.: Այժմ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատնքները: Նշվել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ Տրանշի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) հատվածում այժմ իրականացվում են հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի մշակման աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս