Morgan Stanley բանկը կվճարի 2.6 միլիարդ դոլարի տուգանք

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Morgan Stanley ներդրումային բանկը նախնական համաձայնության է եկել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ, ըստ որի՝ վճարելու է 2.6 միլիարդ դոլարի տուգանք՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից առաջ արժեթղթերով մեքենայություններ գործելու համար:

Այս մասին նշված է բանկի տարածած հայտարարությունում: Բանկը պարզաբանել է, որ գումարները վճարվելու են իր հիփոթեկային վարկավորման բաժնի հանդեպ ԱՄՆ արդարադատության նախարարության «որոշակի դժգոհությունները» կարգավորելու համար: Ընդգծվում է, որ գործարքը չի կարող ավարտվել կամ չեղյալ հայտարարվել:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունների հետ համանման պայմանավորվածության էր հասել JPMorgan Chase բանկը, ով պետության օգտին վճարել էր 13 միլիարդ դոլար: Bank of America-ն արդարադատության նախարարության հետ պայմանավորվածության շրջանակներում վճարել է 16.7 միլիարդ դոլարի տուգանք:

Տեսանյութեր

Լրահոս