«Ստում է նախարարը, ուղղակի ստում է, որովհետև որպեսզի նախարարը կարողանար ճիշտն ասել, մեր 3 այցերից գոնե մեկի ժամանակ պետք է հանդիպեր մեզ: Եթե նախարարը չի հանդիպել, ապա նրա ցանկացած հայտարարությունը ես անվարան կարող եմ անվանել ստախոսություն…
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանը որքանով է կարողացել օգտագործել ՌԴ հանդեպ կիրառված Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում ստեղծված հնարավորությունը և Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի ծավալները մեծացնել:
Հանդիպման հիմնական նպատակն էր ճշգրտել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգը
Հանրապետության տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը կրճատվել է 9.5%-ով։ Այսինքն, ոչ թե հանքարդյունաբերությունից բացի` աճել են մյուս ճյուղերը, այլ հանքարդյունաբերության հետ միասին գրեթե բոլոր ճյուղերը նվազել են։ Ու սա ոչ թե ենթադրություն է, այլ պաշտոնական վիճակագրական տվյալների վրա հիմնված փաստ։
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը չգիտի, թե ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 10-ին և կստորագրվի՞ արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթուղթը:
«Գյուղմթերքի բիզնեսում խնդիր է արտահանել ապրանքը, օրինակ՝ ռուսական շուկայում կամ պահանջարկ չկա, կամ պահանջարկը մեծ ծավալներով է, որոնք ապահովելը խնդիր է: ՓՄՁ-ները դժվարանում են ինքնուրույն մարքեթինգ կազմակերպել, մասնակցել ցուցահանդեսներին: Փորձելու ենք այդ խնդիրները նվազեցնել կամ չեզոքցնել, օրինակ ստեղծել ընդհանուր բրենդ»,- ասաց փոխնախարարը:
ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.6%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 684.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 85.3%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.2%-ով կամ 27.7 մլրդ դրամով:
«Ցանկացած մարդու համար, որ երբևէ Հայաստանից մեկնել է Ղարաբաղ, հայտնի է, որ սահմանը կա արդեն հիմա և կա վաղուց: Եվ այնտեղ` սահմանին, նստած են սահմանապահներ… »
Տեսուչները բացում են հաշվիչները, թվերի հետ փոփոխություններ են անում, ստուգաչափող կազմակերպությունը ֆիքսում է դա և բարդում են սպառողի վրա
Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց:
ՀՀ կառավարության կողմից արտահանման գերակա ուղղություն հայտարարված 11 ոլորտները (կոնյակագործություն, գինեգործություն, դեղագործություն և կենսատեխնոլոգիաներ, ճշգրիտ ճարտարագիտություն, ադամանդագործություն, ոսկեգործություն, ժամագործություն, տեքստիլ, տրիկոտաժի արտադրություն և կոշիկի արտադրություն) դինամիկ աճում են:
Այս տարվա օգոստոսին արտերկրներից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումներ) ծավալը հուլիսի համեմատ գրեթե 5%-ով նվազել է, իսկ նախորդ տարվա համեմատ այն պակաս է ավելի քան 6%-ով:
Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.96 դրամ։ Ուրբաթ օրվա նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.36%-ով կամ 1.46 դրամով։
«Ցավով պիտի ասեմ, որ 2015, 2016 և 2017 թթ. չկա որևէ նախադրյալ, որ վիճակն ավելի լավ է լինելու: Մեր հիմնական գործընկերը` Ռուսաստանը, որի ծոցն ենք գնում այսօր, զրոյական աճ է ունենալու, էլ չեմ ասում` այս պատժամիջոցներն ինչ հետևանքներ կունենան: Ուրեմն գոտիներս ձգենք, պատրաստվենք, որ մյուս տարի ավելի վատ ենք ապրելու»,- ասում է Բ. Ասատրյանը:
ԱՊՀ երկրների շրջանում 8 ամսվա կտրվածքով ամենազգալի գնանկումը արձանագրվել է Հայաստանում՝ 1.2%: Գնանկում է արձանագրվել միայն հարևան Վրաստանում, իսկ ԱՊՀ մնացած բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ»:
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները համեմատաբար նոր են կիրառվել, հիմնականում գյուղմթերքների ոլորտն է, իսկ Հայաստանը գյումթերք միշտ էլ արտահանել է ՌԴ:
Սեպտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն ԱՄՆ դոլար:
Կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը խնդիրներ ունի ու մի շարք արտադրողներ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում: «Փողը չեն տալիս՝ ապրանք չենք տալիս: Արդեն երկար ժամանակ է, որ պարտքեր են կուտակել՝ մոտ 3-4 ամիս»,- ասաց նա:
2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող արդյունաբերական ընկերությունների թիվը կազմել է 2726: Դրանցից 1986-ը կամ 72.8%-ը բաժին է ընկնում Երևանին։
Վերահսկիչ պալատի աշխատանքի արդյունավետությունը տարեցտարի առավել ակնհայտ է լինում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այնպես չէ, որ ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքները, որ ուղարկվում են դատախազություն, անարդյունք են ավարտվում:
2014 թ. սեպտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.75%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածումարտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,270,071 դոլար 407.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112.147,581 ԱՄՆ դոլար 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին և նրանց ուղեկցող անձանց:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի և ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումների մասին, ասացին, որ ճիշտն այն է, որ օրենքը լինի կամավոր սկզբունքով, այսինքն՝ հարկատուն ինքը ընտրի ունենալ փաստաթուղթ և աշխատել մեկ տոկոսով, թե՞ չունենալ և աշխատել 3.5 տոկոսով:
«Էս երկրում պետք է բոլորը հարկատու լինեն: Եթե որեւիցե գործունեությամբ զբաղվում եք ու փող եք վաստակում, պետք է հարկ վճարեք: Ես էդ հարցից տեղյակ եմ, զբաղվում ենք, դրա պատասխանները մոտ օրերս կտանք»,- նշել է նա:
«Այո, մենք կողմ ենք քվեարկել, որպեսզի 3.5-ը դառնա 1 տոկոս, իսկ դրան իմ կողմից նախորդել է 3 օրենսդրական նախաձեռնություն, որը կառավաությունը մերժել էր: Դա եղել է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ: Նոր կառավարությունը, ի թիվս այլ փաթեթային լուծումների՝ բերեց նաև այս շրջանառության հարկը: Առաջին ընթերցման ժամանակ մենք կողմ քվեարկեցինք՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ այդ խնդիրը լուծված կլինի: Երկար բանակցություններ վարեցինք կառավարության հետ, արդյունքում ունեցանք մեկ հրաման՝ փոքր ու միջին ձեռնարկություններում անհիմն ստուգումներ չեն նախատեսվում, բացառությամբ ռիսկային դեպքերի»:
«150 հազար դոլարի արժեքով կարելի է տուրիստական բեռներ ստանալ փոստերով, բայց այդ նույն փաթեթի մեջ դրեցին աուդիտի՝ խոշորի մոտից հանելու խնդիրը: Ամեն անգամ ասում ենք, եթե մի տեղում լավ բան եք անում, մյուսում՝ վատ, ապա բաժանեք, լավին՝ լավ կքվեարկենք, վատի մասին կխոսենք»:
Հոկտեմբերի 6-ին Երևանի երկաթգծի կայարանում տեղի կունենա զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: