Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալով առաջին տեղում ԱՄՆ-ն է (7.9 միլիոն դոլար), որին հաջորդում են Շվեյցարիան (4.4 միլիոն) և Գերմանիան (3 միլիոն)։
Օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.1 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի ընկերությունների հասույթը այս տարվա հունվար –հուլիս ամիսներին կազմել է 4 միլիարդ 180 միլիոն դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.8%-ով։ Միայն հուլիս ամսին ոլորտի հասույթը կազմել է 555.3 միլիոն դրամ՝ 15.8%-ով ավելի քիչ քան հունիսին։
Միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի հաշվին Հայաստանում իրականացվող շինարարության ծավալները 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նվազել են 25.9 տոկոսով՝ կազմելով 2.6 միլիարդ դրամ։
Երեկ կառավարությունը հերթական՝ արդեն երրորդ անգամ հօգուտ «Լոկալ Դիվելոփըրզի» բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքը:
Ամեն գտնված հանքը շահագործելուց առաջ կառավարությունը պետք է հասկանա, թե ժողովրդի համար դրա շահը որն է: Կառավարությունը պետք է լավ ուսումնասիրի նման առիթները:
Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում նպաստառու գործազուրկների թվաքանակը կազմել է ուղիղ 10 000 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Օգոստոսի 26-30-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,609,724 ԱՄՆ դոլար 405.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93,376,238 ԱՄՆ դոլար 406.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 30-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը և ՀՀ կենտրոնական բանկի 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Շիրազ-100», «Էդուարդ Իսաբեկյան-100» և «Ոսկան Երևանցի-400» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ երկրորդ եռամսյակի դրությամբ։ Ըստ այդ թվերի՝ տնտեսական աճ կոչվածը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0,6%, այսինքն՝ գրեթե չի փոխվել։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Հետաքրքիրն այն է, որ այս աճն էլ ստացվել է արդյունաբերությունում ու… գյուղատնտեսությունում։
«2 օրից արդեն սեպտեմբեր է, ալյուրը չի թանկանալու: Երկարաժամկետ կանխատեսումներ անել չի լինի, բայց եթե ոչինչ չփոխվի, անակնկալներ չլինեն, չի թանկանա: Համապատասխան քանակով հացահատիկ ձեռք է բերվել, ինչո՞ւ պետք է թանկանա: Չկան այդպիսի միտումներ»,- հավաստեց Գ. Նիկողոսյանը:
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են 34.7%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 64.2%-ով` շուրջ 3 անգամ։
Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 172.1 հազար տոննա հաց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հացի արտադրության ծավալները նվազել են 1600 տոննայով կամ շուրջ 1%-ով։
Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունները Հայաստանում կատարել են 9.4 միլիոն դոլարի ներդրում, որից 134.6 հազարը ուղղակի ներդրումներ են։ Նախորդ տարի Վիջինյան կղզիների ներդրումների ծավալը ընդամենը 38.4 հազար էր։
Պահանջարկի գինը եղել է 406.75 դրամ, սակայն դոլարի առաջարկ չի եղել։ Նշենք, որ այս շաբաթվա թնթացքում դոլարի փոխարժեքը կայուն կերպով պահպանվում էր 406 դրամ նիշի վրա։
2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321 279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3%-ով:
«Էյր Արմենիա» ավիաընկերության Airbus 320 օդանավը դեռ չի ժամանել Հայաստան և հսակ ժամկետը պարզ չէ, թե երբ այն կգա ու կկարողանա սպասարկել ՀՀ ուղևորներին: Ինչպես 168.am-ին հայտնեց ընկերության արտադրության պետ Վարդան Նազինյանը, միայն օդանավը ժամանելուց հետո կնշանակվի առաջին՝ Երևան-Մոսկվա չվերթը (այն նախատեսվում էր դեռ օգոստոսի 18-ին):
Ա.Խաչատրյանի գնահատականով՝ կեղծված կոնյակի ծավալները խիստ նվազել են, բայց երաշխիք չկա, որ բելառուսական շուկայում կեղծված կոնյակ չի կարող լինել: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ից կոնյակի շատ լավ արահանում է իրականացվում Բելառուս, մասնավորապես «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից
Հայաստանի տնտեսության վիճակը որքան էլ փորձում են վարդագույն գույներով ներկայացնել, իրականում վիճակը խիստ անհանգստացնող է, եթե չասենք անկումային: Խնդիրն այն է, որ տարվա այս եռուն շրջանում համախառն ներքին արդյունքի աճը 0-ական է: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրորդ եռամսյակի ՀՆԱ ցուցանիշը՝ 900 մլրդ 746.3 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ավելի է ընդամենը 0.6%-ով:
Սպառողական գների ինդեքսը 2013 թվականի օգոստոսին աճել է 9.3%-ով՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ։ Այս մասի տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով, Սարգսյանը որոշել է Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:
Այս տարվա հուլիսին ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում իրականացվել են 17,226 գործարքներ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 2.2 %-ով, իսկ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 22.6%-ով:
Ռուսաստանի մաքսային ծառայությունը օգոստոսի 14-ից խստացրել է ուկրաինական բեռների նկատմամբ վերահսկողությունը:
Քրեական գործի հարուցումը մերժվել է:
ԱԺ ԲՀԿ-ական խմակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանն օրենսդրական նախագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, մինչդեռ կառավարությունը մտադիր է նման սահմանագծի հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և այսօր նիստում դեմ որոշում կայացվեց ներկայացված նախագծի ընդունմանը:
Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ: Ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց:
Ոլորտային հայեցակարգը նախատեսում է մի շարք ռազմավարական միջոցառումներ` ուղղված օրենսդրության բարելավմանը, մատչելի հումքի ապահովմանը, որակի վերահսկմանը, մասնագիտական կրթության բարելավմանը և աշխատանքային ռեսուրսների վերաորակավորմանը, արտահանման ֆինանսական աջակցությանը, ԱՏԳ ստեղծմանը:
Այս շաբաթը դոլարի փոխարժեքի համար, կարելի է ասել, կայունության շաբաթ է։ Արդեն երրորդ օրն անընդմեջ՝ ամերիկյան դոլարի բորսակայական փոխարժեքը չի փոփոխվում։ Այսօր՝ օգոստոսի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կրկին կազմել է 406.01 դրամ
Ինչպես Զարգացման հայկական գործակալությունից հայտնեցին 168.am-ին, Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» (մրգային օղի), «Արկոլադ» (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» (հյութեր և սառը թեյ), «Սիս Նատուրալ» (հյութեր), «Ռ ընդ Դ» (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել» ընկերությունները: