Հունաստանը Եվրոպական կենտրոնական բանկից պահանջել է 2 միլիարդ եվրո
Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը հայտարարել է, որ եթե Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մոտ ժամանակներս Հունաստանին հատկացնի 2 միլիարդ եվրո, ապա Աթենքը կկարողանա կանխել դեֆոլթը:
Վարուֆակիսի խոսքերով՝ ԵԿԲ-ը կարող է այդ գումարը հատկացնել եվրոգոտու երկրների պետական պարտատոմսերի գնման ծրագրի շրջանակներում, որը գործարկվել է 2015 թվականի փետրվարին: Ծրագիրը կոչված է գումարներով համալրել Եվրոպայի տնտեսությունը, այն կարագավորիչի համար մինչև 2016 թվականը կարժենա ավելի քան 1 տրիլիոն եվրո: Ընդ որում, հունական պարտատոմսերը գնվելու են միայն 2015 թվականի հուլիսին:
Նախարարը հիշեցրել է, որ Հունաստանի կառավարությունը պարտավորվել է մարտին մարել ԱՄՀ-ին ունեցած պարտքի մի մասը, հակառակ դեպքում երկրում կհայտարարվի դեֆոլթ: Վարուֆակիսը կարծում է, որ ԵԿԲ-ը կարող է ընդառաջ գնալ և գումարներ հատկացնել: Հունաստանը վարկատուներին ընդհանուր առմամբ պարտք է 320 միլիարդ եվրո: