Այսօր՝ նոյեմբերի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.08 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.14 %-ով կամ 0.57 դրամով։
Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՏԵԼԵՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` 18.6մլն դրամ, «ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ` 8.1մլն դրամ, «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ՝ 6.7մլն դրամ, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ` 6.3մլն դրամ, «ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ» ՍՊԸ` 6.1մլն դրամ և այլն:
«Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:
ՀՀ ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ մերժվել է նաև «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ մերժվել է նաև գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի:
Ներկրված մեքենաների մեջ շատ փոքր տեսակարար կշիռ ունեն ռուսական արտադրության մեքենաները՝ ընդամենը 858 հատ։
«Եթե բյուջեն հաշվենք այն տրամաբանությունից ելնելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումից ինչքան հարկեր են գալիս բյուջե, այդքան էլ տայինք ժողովրդին, Հարկայինն էլ ասում է` ինչքան հարկ հավաքում ենք, տվեք մեզ, բայց ամեն մեկինն իրեն տալու դեպքում երկիրը կդառնար կոոպերատիվ հիմնարկ»,- ասում է Պավել Սաֆարյանը:
«Այսօր «Այբ» և «ԹՈւՄՈ» դպրոցներն իրենց կենտրոններն են ստեղծում Դիլիջանում, Գյումրիում, Արցախում։ Մենք աջակցում և մասնակցում ենք այդ գործընթացներին և աշխատում ենք չկենտրոնանալ Երևանի վրա։ Մեր նպատակն է ապակենտրոնացումն այն իմաստով, որ մարդիկ ոչ միայն չարտագաղթեն Հայաստանից, այլև չլքեն իրենց բնակավայրերը։ Հիմնականում ինչպե՞ս է ստացվում, որ մարզերից բնակչությունը տեղափոխվում է Երևան։ Ծնողը գիտի, որ դպրոցում մեկ ուսուցիչը կարող է միանգամից հինգ առարկա դասավանդել և ցանկանում է հուսալի կրթություն իր զավակի համար։ Մենք չենք կարող ամեն մարզում մեկ «Այբ» բացել, բայց կարող ենք ամեն շաբաթ ապահովել, որ «Այբի» մաթեմատիկայի ուսուցիչն օնլայն դաս վարի մարզային դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների հետ», – ասաց պարոն Ենգիբարյանը։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
100 գերխոշոր կազմակերպություններից 19-ն այս տարվա առաջին 9 ամիսներին նվազեցրել են բյուջե վճարված հարկերը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Samsung GALAXY Note 4-ի չափերն են` 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GALAXY Note 4-ն օժտված է 2560 x 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AMOLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որը microSD-ի միջոցով ընդլայնվում է ևս 128 ԳԲ-ով:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերությունը այս տարվա խոշոր հարկատուների ցանկի «առաջատարն» է` հարկերի աճով։
«ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը պետք է անցնի ՍԴ-ով, գա ԱԺ: ԱԺ-ն անմեղսունակ հիմնարկ չի, ինքն է որոշելու: Գուցե մերժի: Երբ կհաստատվի, նոր միայն իրավական տեսակետից մենք կկարողանանք ներկայացնել բյուջեում: Այդ համաձայնագիրը դե-յուրե գոյություն չունի ՀՀ համար, և դե-յուրե որևէ այլ փաստաթուղթ մշակել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ մեկնաբանելով, թե ինչո՞ւ 2015 թ. բյուջեի նախագծում հաշվարկված չի ԵՏՄ-ի ազդեցությունը:
«Մենք՝ հայերս, եթե միասին գործի անցնենք, եթե կառավարությունը խթանի ազգին, եթե պետությունը մի ձայնով խոսի, եւ եթե ամեն երեխա մեծանա՝ հասկանալով, որ հայ է, մեր փոքր երկիրը կկարողանա մրցակցել մեծ երկրների հետ։ Լավ իմացեք, եթե Հայաստանը գոնե ՏՏ ոլորտով չմրցակցի մեծ պետությունների հետ, կրկին զրո է դառնալու», – ասաց Մեթ Բարթելզյանը։
Այս մասին այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Մուրադ Մուրադյանը հայտարարեց, թե մասնակցել է Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներից մեկին, ամաչել ու դուրս է եկել:
«Ինչքան հասկանում ենք, այս գալիք տարի բյուջեն աճ չունի՝ չհաշված էլեկտրաէներգիայի և աշխատավարձի բարձրացումը: Միգուցե մենք մտածենք ծախսերը կրճատելո՞ւ մասին»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լևոն Խաչատրյանը:
Գյուղատնտեսության ոլորտի համար 2015թ. պետբյուջեից նախատեսվում է 16 մլրդ 594.5 մլն դրամ` 2014 թ. 15 մլրդ 96 մլն դրամի դիմաց:
Ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան»: Ընկերությունը այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե է վճարել 30 միլիարդ 188 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Երկրորդ տեղում «Ղ-Տելեկոմն է («Վիվասել» ապրանքանիշ)՝ 22.1 միլիարդ դրամով։ Եռյակը եզրակափում է «Ալեքս Գրիգը» (14.7):
«Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով: Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել»։
«Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում: Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
«Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը, ամոթ է»,- հորդորեց Հակոբյանը:
Սոցիալական փաթեթներով հաջորդ տարվա համար նախատեսված գումարները զգալի պակասել են, իսկ բուժհաստատություններում ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ստանալ համապատախան օգնություն: Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորների այս դիտարկումներին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ այս տարի որոշակի ճշգրտումներ են նախատեսված:
2015 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կանխատեսվում է 55 հազար դամ (ներառյալ եկամտային հարկը 72.8 հազար դրամ) 2014 թ. 45 հազար դրամի դիմաց: Պ.Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է կենսաթոշակի միջինում 14% աճ:
Իսկապես դժվար է հիշել` հերթական խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա ասածում քանի կուսակցություն կար, և քանիսը «դավաճանաբար» լքեցին իշխանություններին: Լքեցին` մենակ թողնելով նոր բյուջե կազմելու, թերակատարելու ու թերակատարումը հիմնավորելու արդար, բայց անշնորհակալ գործում:
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (ՀԱԱՊ- American Chamber of Commerce in Armenia) նախագահ է ընտրվել Տիգրան Ջրբաշյանը, որը հանդիսանում է «Ամերիա» ընկերությունների խմբի խորհրդատվական ծառայության ղեկավարը և գործընկերը:
Կառավարությունը հեղինակին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ նոր օրենքի մշակման աշխատանքում,
«Այս քայլով ուսումնական գործընթացներում նոր մշակույթ է ձևավորում` հնարավորություն ընձեռելով ոչ միայն համակարգի աշխատակիցներին, այլև բիզնեսի ներկայացուցիչներին ձեռքբերել նաև միջազգային որակի կրթություն և այն հաջողությամբ կիրառել առօրյա աշխատանքում: Դասընթացում ներառված են ինչպես գործարար կառավարման խտացրած ծրագրեր, այնպես էլ հարկային, մաքսային վարչարարության նորույթներ, որոնք կօգնեն ընդլայնել մասնակիցների բիզնես գիտելիքներն ու հմտությունները և կնպաստեն բիզնեսի առավել արդյունավետ կառավարմանը»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության թիվ ԵԿԴ 0090/04/13 քաղաքացիական գործը, որտեղ ներկայումս քննվում են 29.01.2014թ. վճռով սնանկ ճանաչված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների դեմ ընկերության ներկայացրած առարկությունները:
Պ.Սաֆարյանը նշեց, որ 30 մլն դրամով գործուղումների գումարն է ավելացել, ինչը պայմանավորված է ավիատոմսերի գների թանկացման և ծրագրված գործուղումների քանակով:
Նախորդ տարվա համեմատ նվազել են 2%-ով բնակչության և 13,8 %-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 354.4 և 172.9 մլն խ.մ: