Բաժիններ՝

Դոլարը բորսայում մի փոքր էլ թուլացավ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 27-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.51 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.1%-ով կամ 0.23 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 8 միլիոն 800 հազար դոլար։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 469 դրամով, վաճառում 474 դրամով:

Հիշեցնենք, որ բորսայում երեկ արտարժույթ չէր վաճառվել, իսկ դրա նախորդ օրը՝ դոլարն արժեզրկվել էր 1.63 դրամով։ Փաստորեն, շաբաթվա ընթացքում  հայկական դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է ավելի քան 6 դրամով, ինչը պայմանավորված է Նովրուզի կապակցությամբ իրանցի զբոսաշրջիկների մեծ ներհոսքով և արտարժույթի առաջարկի մեծացմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս