Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա»-ն այս տարի կկատարի շուրջ 11 միլիարդ դրամի ներդրում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում, ապրիլի 1-ին, կհաստատի «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության 2015 թ-ի ներդրումային ծրագիրը: Ըստ նախագծի՝ ընկերությունը նախատեսում է այս տարի ներդնել 10 մլրդ 990.5 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի):

Գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցման և ընդլայնման համար կծախսվի 1 մլրդ 322 մլն դրամ, գազափոխադրման համակարգի վերակառուցման համար՝ 2 մլրդ 691.5 մլն, նոր բաժանորդների միացման համար` 391.4 մլն դրամ, գազաբաշխման համակարգի վերակառուցման համար՝ 1 մլրդ 972.4 մլն, գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները կկազմեն 576.9 մլն, գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները` 3 մլրդ 641.2 մլն դրամ:

Ի դեպ, նախագծում նշված է, որ 2013 թ-ի ընթացքում ներդրումային ծրագրից դուրս իրականացվել են 395 մլն դրամի ներդրումներ:

ՀԾԿՀ-ն նաև կսահմանի, որ մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը «Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ-ի համաձայնեցմանը պետք է ներկայացնի ընկերության 2016-2018թթ. ներդրումային ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031