Վրացի ակտիվիստներն Իվանիշվիլու տան մոտ կազմակերպել են լարիի խորհրդանշական «հուղարկավորություն»
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական մի շարք ՀԿ-ներ Թբիլիսիում կազմակերպել են արեժզրկված ազգային արժույթի խորհրդանշական հուղարկավորություն: «Սգում ենք լարին» անվանմամբ ակցիան անցկացվել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու տան մոտ:
«Ապրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ լարին 20-ամյա կյանքից ու 2 տարվա ծանր հիվանդությունից հետո «մահացել է»: Նա ընդգծել է, որ իրենք հավաքվել են նախկին վարչապետի տան մոտ՝ ասելու համար, որ նա խաբում է ժողովրդին:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են դագաղ, որը լեցուն է եղել Իվանիշվիլու պատկերով և թղթադրամի տեսքով ազգային արժույթը հիշեցնող թղթերով և «հուղարկավորության» գործընթացի ժամանակ սգացել են լարիի «մահը»՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով գործող իշխանությանը:
2014 թվականի նոյեմբերից դոլարի հանդեպ լարիի պաշտոնական փոխարժեքն անկում է ապրել 26.8 տոկոսով: Մարտի 29-ին Վրաստանի Ազգային բանկի հաստատած փոխարժեքով մեկ դոլարը հավասար է 2.22 լարիի: