Չինաստանի տնտեսությունը թևակոխել է զարգացման նոր փուլ. Սի Ծինփին

Xinhua գործակալության փոխանցմամբ` Չինաստանը մտադիր է մինչև 2020 թվականն արտերկրում ներդնել ավելի քան 500 միլիարդ դոլար և ներկրել 10 տրիլիոն դոլարի ապրանքներ: Այս մասին Ասիական տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Նրա խոսքերով` չինացի զբոսաշրջիկներն այդ ժամանակահատվածում ավելի քան 500 միլիոն այց կկատարեն արտասահման. «Չինաստանը հավատարիմ կգտնվի իր բաց քաղաքականությանը, ներդրումային կլիմայի ու ներդրողների օրինական իրավունքների ու շահերի պաշտանության քաղաքականությանը»:

Ծինփինը հայտարարել է, որ չինական տնտեսությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, ինչն օգտակար կլինի աշխարհի բոլոր երկրների համար:

Չինաստանի զարգացման ու բարեփոխումների հարցերով պետական կոմիտեի կանխատեսման համաձայն` այլ երկրների տնտեսություններում Չինաստանի ուղիղ ոչ ֆինանսական ներդրումների ծավալը 2015 թվականին կաճի 10 տոկոսով` հասնելով մինչև 113 միլիարդ դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս