Սորոսը խոստացել է մեկ միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ
Ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի ֆինանսիստ և բարեգործ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ կարող է մեկ միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ:
Թերթը զուգահեռներ է անցկացրել Սորոսի ու Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի միջև, ով միլիարդավոր դոլարներ է ներդրել Աֆրիկայի զարգացման մեջ: Երբ Սորոսին հարցրել են, թե կարող է գործել նման կերպ, սակայն արդեն Ուկրաինայի համար, նա դրական պատասխան է տվել.
«Կան ներդրումային կոնկրետ գաղափարներ, ինչպիսիք են գյուղատնտեսության կամ ենթակառուցվածքների նախագծերում ներդրումներ անելը: Ես կներդնեմ մեկ միլիարդ դոլար: Դա պետք է շահույթ բերի»: