Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 1.5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 27-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925C156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 095 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 995 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 366 050 404 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9305 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս