Վերջին 5 տարում Թուրքիայի ու Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 40 տոկոսով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու աֆրիկյան երկրների միջև արտաքին առևտրի ծավալը վերջին 5 տարում աճել է 40 տոկոսով՝ հասնելով 19.7 միլիարդ դոլարի: Նման արդյունք է ձեռք բերվել գլոբալ ճգնաժամի և աֆրիկյան մի շարք երկրներում ներքին խնդիրների առկայության պայմաններում:

Եթե 2002 թվականին Թուրքիան Աֆրիկայում ուներ 12 դեսպանատուն, ապա այժմ դա հասել է 39-ի: Բացի այդ, Թուրքիան առևտրային խորհրդատվական ներկայացուցիչներ ունի աֆրիկյան 23 երկրում: Վերջին 12 տարում «Թուրքական ավիաուղիները» Աֆրիկայում իր թռիչքները թիվը 4-ից հասցրել են մինչև 42-ի:

2009-2014 թվականներին Թուրքիայի ու Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառության ծավալը 14 միլիարդ դոլարից հասցվել է մինչև 19.7 միլիարդ դոլարի: Այդ ընթացքում Թուրքիայից Աֆրիկա արտահանման ծավալն աճել է 35 տոկոսով՝ հասնելով մինչև 13.8 միլիարդ դոլարի: Ընդ որում, Հյուսիսային Աֆրիկայի դեպքում արտահանման ծավալն աճել է 32 տոկոսով, իսկ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրների դեպքում՝ 43 տոկսով:

Թուրքական արտահանումն ամենաշատը բաժին է ընկել Եգիպտոսին՝ 3.3 միլիարդ դոլար: Վերջին 5 տարում այս երկրի հետ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 27 տոկոսով: Միևնույն ժամանակ 51 տոկոսով աճել է աֆրիկյան երկրներից Թուրքիա ներկրման ծավալը՝ 3.9 միլիարդ դոլարից հասնելով մինչև 5.9 միլիարդ դոլարի: Ներկրման հարցում առաջատարները Հյուսիսային Աֆրիկայի երկրներն են՝ Եգիպտոս, Լիբիա, Ալժիր (2.1-ական միլիոն դոլար) ու Մարոկկոն (1.4 միլիարդ դոլար):

Տեսանյութեր

Լրահոս