Չինաստանն Ուկրաինային կհատկացնի 15 միլիարդ դոլարի վարկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանն Ուկրաինային կհատկացնի 15 միլիարդ դոլարի ընդհանուր վարկ` բնակարանաշինության ծրագիր իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի տարածքային զարգացման նախարարության մամլո ծառայությունը:

Համապատասխան հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի կառավարության լիազոր ներկայացուցիչն ու չինական CITIC Construction ընկերությունը, որը հանդիսանում է CITIC Limited չինական պետական ներդրումային կորպորացիայի դուստր ընկերությունը:

CITIC Construction-ը պատրաստ է Ուկրաինայի շինարարական ոլորտում ներդնել 15 միլիարդ դոլար, որոնք կօգնեն լուծել երկրում մատչելի բնակատեղիի հարցը լուծելու համար: 15 միլիարդ դոլարը տրամադրվում է նվազագույն տոկոսադրույքներով ու 15 տարի ժամկետով` երկարաձգման իրավունքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031