Հունաստանը պատրաստ է դեֆոլթ հայտարարել. The Financial Times

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Հունաստանը պատրաստ է դեֆոլթ հայտարարել, եթե չկարողանա մինչև ապրիլի վերջ համաձայնության հասնել միջազգային վարկատուների հետ: Այս մասին թերթին հայտնել են Հունաստանի կառավարությունում նրա իրազեկ աղբյուրները:

Հունաստանի կառավարությունը, որի առջև ծագել է պետական սեկտորի աշխատավարձերն ու պետական թոշակները վճարելու անհրաժեշտությունը, որոշել է մայիսին ու հունիսին բաց թողնել ԱՄՀ-ին կատարելիք վճարումները՝ 2.5 միլիարդ եվրո, եթե չստորագրվի համաձայնագիր:

Հունաստանի կառավարությունը փորձում է գումար հայթայթել՝ ապրիլին պետծառայողների աշխատավարձերն ու թոշակները վճարելու համար, ինչը կազմում է 2.4 միլիարդ եվրո: Պարտքերի մարման գրաֆիկին համապատասխան՝ Աթենքը պետք է մինչև մայիսի 1-ն ԱՄՀ-ին վճարի 203 միլիոն եվրո, մինչև մայիսի 12-ը՝ 770 միլիոն եվրո, հունիսին՝ ևս 1.6 միլիարդ եվրո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930