Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52084165 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 273 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 173 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 441 820 230 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.0235 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.1000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին