«Մոսկվիչկայի» պարտքը ալկոհոլի մատակարարներին մեծ չէ
Հայաստանի գինեգործների միության նախագահ, «Մարան» ընկերության ղեկավար Ավագ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցն իրենց փոքր գումար է պարտք՝ 200 հազար դրամից քիչ ավելի, որը խոստացել են վճարել այս ամսվա վերջին:
Ա.Հարությունյանը տեղյակ չէր, թե ինչ է «դժբախտություն» է պատահել Նազարյաններին. «Կարող եմ ասել, որ Հայաստանում բիզնեսը կործանվում է երկու պատճառով՝ երբ նորմալ հարկային դաշտում չէ և անցնում է հարկային դաշտ, կամ երբ հովանավորներ են փոխվում կամ վերանում»:
Նա նշեց, որ միության մյուս անդամներին, ում ցանցը պարտքեր ուներ, նույն կերպ՝ կամաց-կամաց վճարում են, բայց ընդհանուր ալկոհոլի ոլորտին, ըստ Հարությունյանի, Նազարյանների պարտքը մեծ չէ: