Բորսայում վերջապես դոլար վաճառվեց. փոխարժեքը բարձրացել է 1.4 դրամով
Եռօրյա դադարից հետո «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 10-ին, վերջապես արտարժույթ վաճառվեց։ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 476.91 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.3%-ով կամ 1.43 դրամով։
Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4.3 միլիոն դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 474.5 դրամով, վաճառում 478.5 դրամով: