
Գոյություն չունի ազատ շուկայական տնտեսություն. Նազարբաև

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ գոյություն չունի ազատ շուկայական տնտեսություն.
«Ժամանակակից շուկայատնտեսությունը շատ հեռու է իդեալականից: Դա բոլոր գլոբալ խնդիրներից ազատող կախարդական դեղ չէ: Այն առաջին հերթին պաշտպանում է այն երկրների շահերը, ուր այն առաջացել է առաջինը:
Իրականում գոյություն չունի իրական ազատ շուկայական տնտեսություն: Սակայն կան շուկայական կարգավորիչներ, որոնց յուրաքանչյուր երկիրը կիրառում է իր շահերին համապատասխան:
Զարգացած բոլոր երկրներն ուղիղ դոտացիաներով աջակցում են արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, բիզնեսին: Նրանք արգելքներ են դնում օտար արտադրանքի ճանապարհին: Դա ակնառու է ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ Ղազախստանի բանակցությունների ֆոնին:
Արդեն 10 տարի է, ինչ մենք բանակցում ենք: Բանակցում ենք յուրաքանչյուր երկրի հետ: Եվ ինչ են ասում: Ասում են` նվազեցրեք գյուղատնտեսությանն աջակցելը: Ինչ է նշանակում չաջակցել:
Նշանակում է մեր գյուղատնտեսական նշանակության ապրանքները դարձնել ոչ մրցունակ: Նրանք մեզ կտան այդ ապրանքները, մեր գյուղը կկանգնի: Ահա և ձեզ ազատ շուկայատնտեսություն ու առևտուր»:
Նազարբաևը հայտարարել է, որ ժամանակակից համաշխարհային տնտեսությունը չի կարող գոյատևել առանց «թույլ» ու «միջին» երկրների. «Առանց դրա անհնար է զարգացած երկրների հարստությունը: Մենք մատակարարում ենք հումք, թույլ երկրները մատակարարում են էժան աշխատուժ: Նրանք սնում են հարուստ երկրների հարստությունը»: