Բաժիններ՝

Ընտրվել է, թե որ կազմակերպությունն է խորհրդատվական ծառայություն մատուցելու ՀԾԿՀ-ին

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարվել է նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ մինչև տվյալ գնումը կատարելու ֆինանսական միջոցների հատկացումը:

Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաև մենք՝ կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ ռուսական կողմի հետ համատեղ մենք աշխատում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31