
Դոլար չի վաճառվել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ օգոստոսի 11-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 479 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 477,5 դրամը։
Rate.am համակարգի տվյալներով, օգոստոսի 11-ի օրվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 476.5 դրամով, վաճառվում 480 դրամով :