Բաժիններ՝

Երբ կարող է բանկը փոփոխել ձեզ տրամադրված վարկի տոկոսադրույքը. ՀՀ բանկերի միության պարզաբանումը

Վերջերս հաճախակի քննարկումների առարկա է դարձել վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափի փոփոխությունների հարցը, որի վերաբերյալ նպատակահարմար ենք գտնում ներկայացնել որոշակի պարզաբանումներ և հստակեցումներ:

Բանկերի և հաճախորդների միջև կնքվող վարկային պայմանագրերում անվանական տոկոսադրույքը կարող է սահմանվել հաստատուն տոկոսադրույքով կամ լողացող տոկոսադրույքով:

Հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափը չի կարող միակողմանիորեն փոփոխվել, բացառությամբ վարկային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերի: Օրինակ երբ հիփոթեքային վարկի դեպքում հաճախորդը ստացված գումարը չի օգտագործել ըստ վարկային պայմանագրում ամրագրված նպատակի` վարկի տեսակն ավտոմատ կերպով փոփոխվում է և այն կամ պետք է անմիջապես մարվի կամ տոկոսադրույքը պետք է փոփոխվի:

Լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքը կարող է վարկային պայմանագրի գործողության ընթացքում փոփոխվել վարկային պայմանագրով նախատեսված դեպքերում, իսկ պայմանագրում նման հնարավորության բացակայության դեպքում` վարկատուի և վարկառուի գրավոր համաձայնությամբ:

Մեր դիտարկումները և հարցումները ցույց են տալիս, որ վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափի գրանցված փոփոխությունները տեղավորվում են վերը նշված դեպքերում:

Վարկատու կազմակերպության կողմից վերը նշված դեպքերից բացի այլ պատճառներով միակողմանիորեն տոկոսադրույքի չափի փոփոխությունների դեպքերում վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը ենթակա են պաշտպանության:

Հայաստանի բանկերի միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս