
Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման մասին երկկողմ պայմանագիր է ստորագրվել: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ պայմանագիրը ստորագրվել է օրերս և աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթ:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
Հ.Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ն ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության հետ ձեռք բերված համաձայնությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը: «Իրանը Հայաստանի համար կարևոր և հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդները դարերի պատմություն ունեն»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ հայտնելով իր լիահույս լինելը, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները նոր մակադակի հասցնելու համար նոր ճանապարհներ են ուրվագծվել և ՀՀ-ն ջանք չի խնայելու զարգացում ապահովելու համար: