ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները:
Այս շաբաթվա ամենակարևոր տնտեսական իրադարձությունը, հարկավ, այն էր, որ կառավարությունը պատրաստվում է եվրոբոնդեր թողարկել: Նման քայլի հնարավորության մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 30-ին: Բայց կառավարության վերջին նիստից ակնհայտ դարձավ, որ կառավարությունն արդեն դուրս է եկել վերջնագիծ, և եվրոբոնդերի թողարկմանը շատ սպասել պետք չէ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 12-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.2%-ով կամ 0.94 դրամով։
Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ից երկօրյա պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Իրականացված փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափով
Գազի գնի վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիան» չի պատրաստվում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Առնվազն առաջիկա տարվա համար ՀՀ տնտեսական վիճակը լինելու է բավականին ծանր: Մի կողմից` դա խնդրահարույց վիճակ է, որ պահանջում է ուժեղ կառավարում և արագ որոշումների կայացում, և, բնականաբար, այստեղ ավելի մեծ պատասխանատվության խնդիր է առաջանում:
Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը Վրաստանին հիշեցնում է Կովկասյան երկաթուղու Աբխազական հատվածի վերաշահագործման անհրաժեշտության մասին` զուգահեռաբար շարունակելով խորը քաղաքական և ռազմական ինտեգրացիան Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ, ինչը խոչընդոտում է Ռուսաստան-Վրաստան բանակցություններին: Չկարողանալով լուծել Հայաստան-ԵՏՄ տարածք ընդհանուր սահմանի հարցը, հերթական անգամ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ երկաթուղային ճանապարհին՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցությունների այս հարցով: «Սակայն հիմնական որոշումը պետք է կայացնեն գործընթացի անմիջական մասնակիցները, առաջին հերթին՝ Աբխազիան ու Վրաստանը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եվրապարտատոմսերի թողարկման համար ճիշտ ժամանակահատված չի ընտրվել, քանի որ այս պահին եվրոն շարունակաբար արժեզրկվում է.
ԿԲ խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 13.5%:
Կհրաժարվե՞նք դրամից, թե՞ ոչ, եթե այո` ե՞րբ դա կլինի` դեռ շատ անորոշ է։ Փոխարենը` հստակ է մի բան. Այս թեմայի շահարկումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։
Վիետնամական սուրճը մատակարարվում է աշխարհի ավելի քան 60 երկիր:
«Անցած 2 ամիսն էլ ցույց են տալիս, թե ինչ խղճուկ վիճակում ենք հայտնվել։ Ռուսական շուկան, որ ամենակարևոր հաղթաթուղթն էր օգտագործվում ԵՏՄ անդամ դառնալու համար, որ այդ շուկան բաց է լինելու, պարզվում է, որ այսօր այն չկա` զուտ արտարժույթի շուկայում դեպքերի հետ կապված։ Մենք ստիպված կլինենք կատարել այն բոլոր հրահանգները, որ կկայացնեն մյուս 3 երկրները։ Դա արդեն այսօր երևում է։ Մենք միության մեջ իրավական առումով` ունենալով ձայն, փաստացի` այդ ձայնը չունենք»։
Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին:
Մերկելն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական այդ ռիսկերի հաղթահարումը բարդ առաջադրանք է:
Լարսի ռուս-վրացական անցակետում Հայաստանից ուղևորվող բեռների համար կբացվի հատուկ «կանաչ ուղի», որպեսզի արագացված ընթացակարգով բեռնատարները ապրանքները արտահանեն Հայաստանից Ռուսաստան։ Մեկ ամսվա ընթացքում հայկական և ռուսական կողմերի կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե հայկական բեռներն ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, Միջազգային տնտեսական […]
Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը:
Եվրասիական միասնական արժույթի աշխատանքային անունն ալթըն է:
Ավելի վաղ Ուկրաինայի նաախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինային անհրաժեշտ օգնության չափը գնահատել էր 40 միլիարդ դոլար:
«Ալթընի» մոտալուտ գալստյան մասին խոսակցությունները, ինչպես ասում են, խիստ չափազանցված են։ Իսկ թեմայի շահարկումը կարող է խուճապի պատճառ դառնալ և նպաստել դրամի արժեզրկմանը։
«Այս փուլում միասնական արժութային միության ստեղծման հարցը շատ ակտուալ, հասունացած չի, բայց հետագայում դրա հնարավորությունները, թե ինչ ռազմավարություն կմշակեն, տնտեսական զարգացման ընդհանրական ծրագրերը ինչպես կհամադրվեն դրա հետ, դա պետք է քննարկել: Պետք է անկախությունը չխախտելու հարցերը քննարկել, որ մարդկանց և´ ֆինանսական, և´ տնտեսական անկախ կարգավիճակը չխախտվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ խոսելով ԵՏՄ-ի շրջանակներում միասնական արժութային միություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ սկսելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հանձնարարականի վերաբերյալ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 11-ին, արտարժույթի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 483 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 481 դրամը։
iDram վճարային համակարգը տեղեկացնում է, որ իրենց համակարգում թարմացվել են փետրվար ամսվա բոլոր կոմունալ վճարումների տվյալները, բացի էլեկտրաէներգիայից։
Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Փոխադարձաբար կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, այլ ոլորտներում կապերի ընդլայնումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ-Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը: Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը:
Մարտի 10-ին` Երևանում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի է ունեցել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 522 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 463 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 59 մլն դրամ:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը գործում է արդեն շուրջ 5 տարի, սակայն մինչ օրս այն պարբերաբար խնդիրներ է հարուցում հարկատուների համար: