Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում նորամուծություններ են սպասվում. Iravaban.net
Պետական եկամուտների կոմիտեն նորամուծություն է կատարում ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում։ Իրավաբան․net-ի հետ զրույցում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը նշել է, որ շուտով հասարակությանը կներկայացվեն նոր փոփոխությունները, որոնց համաձայն, սահմանվել են թե որ երկրում, որ թվականի արտադրության, որ տիպի ավտոմեքենան ինչպես է հարկվելու։ Սրա վերաբերյալ տեղեկությունները հրապարակված կլինեն մաքսատանը։
Մեկ այլ նորամուծության համաձայն՝ մաքստանը տեղադրված կլինի ինտերնետային կապով ապահովված համակարգիչ և տեղում ավտոմեքենա ներկրողը ցույց կտա, թե ինտերնետային որ կայքից կամ աճուրդից է գնել ավտոմեքենան, ինչ գնով։