Անընդունելի կհամարվի, մասնավորապես, լողացող պատուհանների տեսքով գովազդը, ավտոմատ միացող տեսահոլովակներն ու հետհաշվարկով գովազդային հայտարարությունները
2016 թվականին այս կազմակերպությունների կողմից արտասահմանից կատարվել է 107 035 փոխանցում՝ 9.83 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։
Ռուսաստանցիների եկամուտները մինչճգնաժամային մակարդակին կհասնեն միայն 2022 թվականին, իսկ կենսաթոշակները մինչ 2035թ. չեն վերադառնա այդ մակարդակին
«Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը անցած տարվա դեկտեմբերի 3-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ որոշել է մոտ 10 տոննա բանան ներկրել։
Շատերը սպասում էին, որ ներդրումային վիճակագրությունը, որը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, կարտացոլի այդ իրողությունները՝ արդեն մեկնարկած ներդրումային ծրագրերի մասով։ Սակայն…
2017 թվականի ապրիլին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 109.28 մլն ԱՄՆ դոլար՝ 2016 թվականի ապրիլի 104.47 մլն դոլարի դիմաց։
«ՎԷ տեսանկյունից Հայաստանում չկա ավելի հրատապ խնդիր, քան Դեբեդի հիդրոռեսուրսի օգտագործումը, այսինքն` Դեբեդի վրա ՀԷԿ-ի կառուցումը, և Արաքս գետի հիդրոպոտենցիալի օգտագործումը»:
2017 թվականի մարտի վերջի դրությամբ՝ Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը։
Մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 66,697,331 դոլար
Ռուսական «ՌուսՀիդրո» հոլդինգը դեռևս «Սևան-Հրազդան կասկադ» ՀԷԿ-ի գնորդի փնտրտուքների մեջ է: Մինչ այս մի քանի հայտեր են եղել, սակայն դրանք, կարծես, լուրջ չեն եղել: Հոլդինգի տնօրեն Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ այժմ նոր ներդրողների հետ են բանակցում:
«Այս տարի նշվում է Հայաստանի ու Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Առաջին տարիներից մենք ունեցել ենք շատ խորացված հարաբերություններ: Գերմանիան ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ: Մենք ունենք համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում՝ առևտուր, ներդրումային ծրագրեր, մշակութային միջոցառումներ և այլն»,- ասել է Մաթիաս Քիսլերը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Ավելի քան 40 մլն դոլարի զուտ ակտիվներ ունեցող առավել հարուստ տնային տնտեսությունները, որոնց շարքին տնտեսագետները դասում են մոլորակի ողջ բնակչության մոտավորապես 0,01 տոկոսը, միջին հաշվով 30 տոկոսով պակաս հարկեր են վճարում, քան պարտավոր են:
«Մենք պետք է պնդենք, որ չինական կողմը համաձայնի ֆինանսավորել Հայաստան-Չինաստան երկաթգծի ստեղծումը, որի միջոցով կզարգանա նաև մշակույթը, կրթությունը»։
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Ղուկասյանների բազմազավակ ընտանիքին:
«Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է հավանական մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության ստացումը դարձնել շուրջօրյա՝ ձեռնարկելով առավել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ: Այժմ աշխատանքներ են տարվում նաև վերահսկելի մատակարարումներն ակտիվացնելու ուղղությամբ»:
Ամենից շատ աճել է Կանադայից (3 անգամ) և Իտալիայից (2.4 անգամ) ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն, չնայած այս աճին, այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռն ընդհանուր թվի մեջ շարունակում է փոքր մնալ՝ համապատասխանաբար՝ 3.7% և 1.1%:
Ազատ տնտեսական գոտու առասպելը պարբերաբար մտահոգում է մեր տնտեսության կառավարիչներին: Մենք նույնիսկ հատուկ օրենք ունենք ՀՀ տնտեսական գոտիների մասին: Որոշակի իմաստով այն եզակի օրենք է, որ ընդունվել է ազատ, կամ հատուկ տնտեսական գոտիների մասին մեր նորօրյա առասպելաշինության արշալույսին: Օրենքը խորհրդարանն ընդունել է 2011թ. մայիսին: Ընդունել ու մոռացել է: Եվ հենց դա է այդ օրենքի առանձնահատկությունը: […]
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ վարկանիշը: 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:
Հայաստանը 112-րդ տեղն է զբաղեցրել «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում (Global Peace Index): Այս մասին վկայում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace)՝ հունիսի 1-ին Լոնդոնում հրապարակված հետազոտությունը, որում վերլուծվում է 163 երկրների իրադրությունը, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը:
Համաշխարհային էներգահաշվեկշռում նավթի եւ դրա արգասիքների բաժինը 15 տարի հետո կկազմի 28,1 տոկոս, բայց արդեն 90 տարի հետո կնվազի մինչեւ 2,1 տոկոս, ինչի մասին վկայում են «Գլոբալ էներգիա» ասոցիացիայի հետազոտության արդյունքները։
2016թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 115.6 տոկոս
Համաշխարհային տնտեսության մեջ առաջիկա քսան տարում գյուղատնտեսական մթերքների դեֆիցիտ է դիտվելու, ինչը նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունն իր շուկաները զարգացնելու հզոր ներուժ ունի:
Այս տարվա առաջին 2 ամիսներին գրանցված հարկերի հավաքագրման բարձր դինամիկան շարունակվում է։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ապրիլին ունեցել ենք 107.5 մլրդ դրամ հարկերի հավաքում։
«Գրեթե մոտնենում ենք Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման աշխատանքների ավարտին։ Հուլիսին դա հանրության դատին կհանձնվի։ Մակրոտնտեսական շրջանակները գրեթե պատրաստ են, մենք առաջիկա տարիներին նախատեսում ենք շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.3-5.7%»,- ասաց Վ.Արամյանը։
«Եթե որևէ ընտանիքում կյանքի կենսամակարդակը չի բավարարում, որ երեխան լավ կրթություն ստանա, այսօր մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որ փորձում ենք սոցիալապես անապահովներին օգնել, բայց շատ ավելի լավ կլինի, որ այդ անապահով ընտանիքների քանակը գնալով կրճատվի, և նրանք կարողանան իրենց երեխաներին լավ կրթություն տալ»։
«Մենք մոնիտորինգ ենք անում 460 մլն ներդրումային ծրագրերի շրջանակներում: Այո, ես կարող եմ վստահ ասել, որ 3-4 ամիսների ընթացքում այդ 460 մլն-ից մոտ 130-140 մլն ներդրում արդեն իրականացված է: Բայց բոլորն էլ ընթացքի մեջ են, չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած լինի կամ դեռ սկսված չլինի»:
ՀՀ կառավարությունը 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար հատկացրեց 171 մլն 500 հազար դրամ:
«Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի մեր չինովնիկն իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաների ոլորտն ազատականացրել ենք, որպեսզի բիզնես իրականացնող մարդկանց հնարավորություն տանք ընտրություն կատարել: Մյուս կողմից՝ մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևէ այլ երկրում մեր վարկանիշը չեն գցի: Այստեղ վտանգ կա, հատուկ ձեր հսկողության տակ վերցրեք հարցը, որպեսզի այդ լաբորատորիաներում համապատասխան կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»,- ասաց Կ.Կարապետյանը։
2017 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ Հայաստանի համախառն արտաքին ակտիվների ծավալը կազմել է 2 մլրդ 53 մլն 142.4 հազար ԱՄՆ դոլար