Նորվեգիան անջատում է FM ռադիոն
Նորվեգիան դարձել է առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է FM ռադիոհեռարձակումից։ Այս մասին հաղորդում է The Local-ը։
Դեկտեմբերի 13-ից երկրի ամբողջ համապետական աուդիոհեռարձակումը դարձել է թվային՝ DAB: Այս ստանդարտին վերջինը անցել են Նորվեգիայի հյուսիսային շրջանները և Արկտիկայում գտնվող Սվալբարդ (Շպիցբերգեն) արշիպելագը։ Միևնույն ժամանակ, տեղական ռադիոընկերությունները մեծ մասը շարունակում է աշխատել նույն ձևաչափով։
Թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը մեկնարկել էր դեռ հունվարին։ DAB ձևաչափը ապահովում է ձայնի ավելի լավ որակ և առաջարկում է ավելի շատ ալիքներ և ֆունկցիաներ։ Բացի այդ, իշխանությունների հաշվարկներով, այն 8 անգամ ավելի էժան է, քան FM ռադիոն։
The Local-ը գրում է, որ DAB ձևաչափին անցումը հարուցել է բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանք ստիպված են նոր ընդունիչներ և ադապտերներ գնել։ Հաշվարկների համաձայն՝ նոր ձևաչափով ռադիո կարող են լսել ավտոսիրողների կեսից քիչը։ Փորձագետները նաև նշում են, որ DAB ծածկույթը Նորվեգիայում բավարար չէ։
Առաջիկա տարիներին թվային ռադիոհեռարձակման կանցնեն եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և Դանիան։