
Բնակվարձերը Հայաստանում նվազել են. պաշտոնական վիճակագրություն

Բնակարանի վարձակալման փաստացի ամսական վճարները 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 0.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին» զեկույցից։
Պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է նաև տարածքային տվյալներ՝ մայրաքաղաքի և մարզկենտրոն քաղաքների համար։ Այդ տվյալներից երևում է, որ բնակարանի վարձը նվազել է Վանաձորում (1.5%-ով) և Գավառում (4%-ով)։ Մյուս մարզկենտրոններում և Երևանում բնակարանների վարձավճարների չափերը չեն փոխվել։