Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը
Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 126,640,394 ԱՄՆ դոլար 482.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 120,505,239 ԱՄՆ դոլար 484.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 20,232,891 դոլարի առք և վաճառք 482.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,270,419 եվրո 568.23դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,579,747 եվրո 570.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,450,741,046 ՌԴ ռուբլի 8.15 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 746,149,912 ՌԴ ռուբլի 8.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: