Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

 Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018  ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունըև որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց  հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև հաշվի է առնվել կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։

Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։ Ծրագրի շրջանակում  օրգանական սերտիֆիկացում  են ստացել 30 տնտեսվարող։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է ծրագրի շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝  արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում  է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։

Հաղթող ճանաչված տնտեսվարողներ՝

  1. Դարման թեյ
  2. Օռվակո
  3. Նաիրիան
  4. Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա
  5. Ագրոլոգ արտադրական կոպերատիվ

1  Արմեն Հովհաննիսյան,
2  Իշխան Ասլանյան
3 Ալեքսան հովհաննիսյան

  1. Նոր Եդեսիա ֆերմերային խումբ
  2. Արմբերի
  3. Go Green Armenia
  4. Առ սահման ՍՊԸ
  5. Ֆերմեր՝ Աշոտ Քալաշյան, Սյունիքի մարզ
  6. Ֆերմեր՝ Զուռնաչյան Գեղայր, Տավուշի մարզ
  7. Ֆերմեր՝ Խաչատուր Գևորգյան,Սյունիքի մարզ

Տեսանյութեր

Լրահոս