Բաժիններ՝

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Բոլորիս հետ էլ պատահած կլինի, երբ Ֆեյսբուքում, Գուգլում կամ այլ հեղինակավոր կայքերում ինչ-որ բան փնտրելուց անմիջապես հետո մեզ անընդհատ առաջարկվում է գովազդ՝ փնտրվող ապրանքի թեմայով: Շատերի մոտ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս են Ֆեյսբուքն ու Գուգլը իմացել, թե ի՞նչ է մեզ հետաքրքրել վերջերս և  դրա հիման վրա սկսել մեզ գովազդախեղդ անել: Որոշ օգտատերերի սա կարող է նույնիսկ վախեցնել:

Cyber Beast կայքի հեղինակ Աշոտը փորձել է ոչ միայն պատասխանել այդ հարցին, այլ նաև ցույց տալ, թե ինչպես կարելի է ազատվել նման գովազդներից։ Ներկայացնում ենք այդ հրապարակումն ամբողջությամբ։

Ինչպե՞ս է Ֆեյսբուքն իմացել, թե ի՞նչ եմ փնտրել ես

Ներկայումս կազմակերպությունները հիմնականում զբաղվում են թիրախավորված գովազդով (Targeted advertising): Այն թույլ է տալիս, գովազդը ցուցադրել համեմատաբար նեղ շրջանակների մարդկանց: Այսինքն, եթե կազմակերպությունը զբաղվում է փոշեկուլների վաճառքով, առնվազն անիմաստ է գովազդը ցուցադրել տղամարդկանց: Ոչ իհարկե այն պատճառով, որ նրանք չեն գնի այն, իհարկե կգնեն, բայց 1000 տղամարդուց միայն մեկը կարող է հետաքրքրվել և գնել այն: Հետևաբար, գովազդի ծախսերը նվազեցնելու համար, գովազդատուն այդ ապրանքը կգովազդի 22-45 տարեկան վճարունակ կանանց: Այսքանը թիրախավորված գովազդների մասին:

Առաջին հերթին պետք է իմանալ, որ Ֆեյսբուքը չի կարող իմանալ, թե ի՞նչ եք փնտրել Դուք Ֆեյսբուքից դուրս: «Այդ դեպքում ինչպե՞ս է նա իմացել, թե ի՞նչ եմ ես փնտրել» կհարցնեք դուք: Ամենահավանական տարբերակն այն է, որ դուք Գուգլում փնտրելիս անցել եք ինչ-որ կայք, որտեղ տեղադրված է եղել հատուկ script, որը գրանցել է Ձեր ֆեյսբուքյան id-ն: Այնուհետև կայքի պատասխանատուները, Ֆեյսբուքում գովազդ տեղադրելիս, Ֆեյսբուքին են տվել բոլոր այն id-ները, որոնք կարողացել են հավաքել իրենց կայքի միջոցով: Պարզ է, եթե Դուք որոնել եք ինչ-որ հարցում և մտել եք կոնկրետ կայք, ուրեմն Դուք հանդիսանում եք իրենց ապրանքի պոտենցիալ գնորդ:

«Ես բան չհասկացա, ավելի մանրամասն հնարավո՞ր է»

1. Դուք Գուգլում որոնել եք notebook բառը,

2. Անցել եք notebooks.քոմ հասցեով կայք,

3. Մեծ մասշտաբի կայքերը և պրոյեկտները 99% հավանականությամբ կունենան Ձեր ՖԲ id ստացող կոդ (այդպիսի կոդ տալիս է նաև Ֆեյսբուքը ),

4. Հաջորդ օրը notebooks.քոմ-ի գովազդի պատասխանատուները Ֆեյսբուքին են տրամադրում Ձեր id-ն,

5. Ֆեյսբուքը սկսում է Ձեզ ցուցադրել notebooks.քոմ-ի գովազդները Ձեզ:

Հետևություն՝ պետք չէ վախենալ նմանատիպ գովազդներից, նրանք ոչ մի վտանգավոր բան չեն պարունակում:

Սակայն եթե ցանկանում եք ազատվել նմանատիպ գովազդներից, ապա.

1. Կարող եք տեղադրել նման script-ներից պաշտպանող հավելվածՙ AdBlock անունով, որը  կարող է մեկուսացնել նման կոդերը և չփոխանցել Ձեր Ֆեյսբուքյան id-ն – (Բեռնել Google Chrome-ի համար) կամ (Բեռնել Mozilla Firefox-ի համար) : Զգուշացում այս հավելվածը չի կարող ապահովել 100 %-անոց գաղտնիություն:

2. Ավելի ապահով ու անվտանգ գործելու համար կարող եք Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում որոնում կատարելուց առաջ ակտիվացնել Գաղտնի ռեժիմը (incognito mode): 

Google Chrome-ում կարող եք այն ակտիվացնել Ctrl+Shift+N ստեղների միաժամանակ սեղմամբ:

Mozilla Firefox-ի դեպքում այն կարող եք ակտիվացնել Ctrl+Shift+P ստեղների օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս