
Հարկային եկամուտներն աճել են

ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկային եկամուտները:
Նվազումը հիմնականում պայմանավորված է մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազմամբ և գերավճարների հաշվին պարտավորությունների մարմամբ: Փոխարենը 2016թ. 10 ամիսների համեմատ, այս տարվա հունվար-հոկտեմբերին, 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.7 մլրդ դրամով:
Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում: Եթե 502 հարկ վճարողի մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584-ի մոտ հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին