ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կարծում է, որ սպառման հարկումն ավելացնելու կառավարության որոշումը միտված է պարտքից դուրս գալուն։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ պատգամավորը նշեց, որ տնտեսագիտական վեճի մեջ մտնելու դեպքում կարելի է ապացուցել, որ կառավարությունը ճիշտ է, կամ ապացուցել, որ սխալ է։
«Օրեր առաջ կառավարության ղեկավարը այս ամբիոնից շատ հպարտ տեսքով հայտարարեց՝ համեմատելով գնաճը Վրաստանի և Ադրբեջանի հետ, որ գնաճը շատ նվազ է, ունենք 2.6% գնաճ»։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը համարում է «չարիքի փոքրագույնը»։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ նա հայտարարեց, որ դա պետք է բերեր բիզնես միջավայրի մթնոլորտի աշխուժացմանն ուղղված միջոցառումների անբարենպաստ հետևանքների չեզոքացմանը, և կառավարությունը միտումնավոր գնացել է այդ ճանապարհով։
«Կառավարությունն էլ գտնում է, որ մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները համեմատաբար համեստ ֆինանսական կարողություններ ունեցողներ են, դրա համար եկամտային հարկը պլանավորել են, որ մինչև 280 հազար աշխատավարձ ստացողների եկամտային հարկը նվազում է»:
Հայաստանում ամենամեծ խնդիրը ոչ այնքան առանձին շուկաներում մենաշնորհային դիրքն է, որքան կարտելային համաձայնությունները, որ պայմանավորվում են՝ ինչ գնով ապրանքը ծախեն։
«Խնդիրը չեք լուծում, բայց բյուջեում առաջացնում եք մոտ 15-16 մլրդ դրամի ճեղքվածք, և այս օրենսդրական նախաձեռնության գինը բյուջեի համար առնվազն 32-33 մլրդ է»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ներայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, հայտարարեց, որ մինչ օրս չկա հստակ ու հասկանալի բացատրություն, թե ինչն է գների բարձրացման պատճառը։
2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2016 թվականի 18764-ի դիմաց։ Տարվա կտրվածքով, հանցագործությունների թիվն աճել է 1520-ով կամ 8.1%-ով։
Կառավարությունը բավարարեց «ՎանՍևան» ՍՊԸ-ի դիմումը՝ 3 տարով ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է YES Armenia ծրագրի երիտասարդ փորձագետներին, ովքեր ներգրավված են պետական նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների տարբեր նախագծերում:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին, որով առաջարկվում է բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը վերանայել ու վերադառնալ նախկին դրույքաչափերին:
Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է «Ակնթարթային» վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նպատակով վարկերը՝ 19,5%-ով:
«Ժամանակ» երթը գրում է. «Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
Փետրվարի 16-ին ԱԺ-ն արտահերթ նիստին ընդառաջ՝ վաղն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
Արտաքին տնտեսական գործունեություն ծավալող հայտարարատուներն այսուհետ 5-10 րոպե կծախսեն Արարատյան մաքսատանը ձևակերպման և գանձման գործարքներ կատարելիս: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատյան մաքսատանը հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահը
Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» և «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:
Ասում են՝ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդ թվում՝ տնտեսությանը վերաբերող կանխատեսումներ։
Կապանի օդանավակայանի վերագործարկման աշխատանքը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիսին։
«Հիմա արդյոք կառավարությունը պե՞տք է այդպիսի քայլ անի ու ասի՝ գնաճը պետք է լինի 0%։ Դա խիստ վտանգավոր է, գնաճը չի կարող լինել 0, եթե նույնիսկ 0 ենք պահում, նշանակում է՝ տուգանում ենք տնտեսական աճը»։
Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին Հայաստանում գործարկվել է 3 համակարգային արևային կայան գումարային 2.5 ՄգՎտ հզորությամբ:
2018 թ. փետրվարի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
2017 թվականին էլեկտրաէներգետիկ համակարգում գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության 6.1 տոկոս աճ, 4.1 սպառման և 17.1 տոկոսի աճ՝ արտահանման ուղղություններով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:
Հայաստանում էլեկտրաէներգետիկական ոլորտում իրականացվում է վերջին 15 տարիների խոշորագույն բարեփոխումներից մեկը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի խոսքով, այդ համատեքստում 2017 թվականը բավական հագեցած տարի էր:
Իրանական գազի մատակարարման հարցը կրկին հայաստանյան օրակարգում է հայտնվել Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարության շնորհիվ։
«Չգիտեմ, թե այդ ինչ 3 տոկոսի մասին են խոսում. ես զգում եմ, որ գները 20-30 տոկոսով են աճել»։
Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակվելու է:
«Վերստուգումների դեպքում նախկին ակտով արձանագրված խախտումների մասով չէին գործում հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետային սահմանափակումները»: