Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր և ընդհանուր ՀՆԱ-ի 2,2 տոկոս աճ:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանում երեկ անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում հնչած ելույթներն ավելի շատ կենացների մակարդակի էին. կողմերը խոսքեր չէին խնայում` միմյանց սիրաշահելու համար, ներկայացնելով համագործակցության մասին վկայող զանազան ցուցանիշներ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անշարժ գույքի շուկան 2017 թվականին բավականին ակտիվացել է։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվարին 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այսօր Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել մատչելի պայմաններով վարկեր` սկսած 8% տարեկան տոկոսադրույքից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2018-ի հունվար ամսվա ցուցանիշներին:
Հարկային օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում պատասխանատվությունն արմատական վերանայումների է ենթարկվել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ այն էապես նվազեցվել է:
Այլ պետություններում հաշվառված մարդատար մեքենաները Հայաստան մուտք գործելիս ազատվել են ճանապարհային հարկից: Նորմը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով:
Գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված միջոցառումներով, որոնք ամրագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքում, պետությունը տնտեսավարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ է թողնում:
Պետական գույքի օտարումից մուտքերը բյուջե 2017 թվականին կազմել են 685 միլիոն 746 հազար դրամ, որը 2016 թվականի համեմատ՝ աճել է 4.7 անգամ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ամփոփելով 2017 թվականը՝ նշեց, որ ընդհանուր դրամական միջոցները 2017 թվականին կազմել են 2 միլիարդ 46 միլիոն 287 հազար դրամ, որը 2016 թվականի համեմատ աճել է 1.7 անգամ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ դրույթներ է պարունակում, որոնք ենթադրում են հարկման մեխանիզմների կատարելագործում` հօգուտ գործարարների: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը նոր հարկային նախաձեռնություն է ներկայացրել, որով արտոնություններ է նախատեսում մանր ձեռնարկատերերի համար:
Մենք կազմել ենք նաև առանձին պատգամավորների ցանկը՝ ըստ նրանց արժութային նախասիրությունների
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը հարկ վճարողների համար լարված «թակարդների» մի ամբողջ փունջ բերեց, որոնք օր օրի բացահայտվում են։
«Մենք ահավոր բեռ ենք դնում մարդկանց վրա՝ դրանով իբր թե նվազեցնելով զոհերի թիվը». Աշոտ Խուրշուդյան
AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։
Հրապարակվել է գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության մասին տեղեկագիրը՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ։
Արցախը նախորդ տարի արձանագրել է հարկային եկամուտների գերակատարում՝ շուրջ 6 տոկոսով: Ակնկալվող 15 տոկոս տնտեսական աճի համար հիմք է հանդիսացել տնտեսական ակտիվությունը հանքաարդյունաբերության և արդյունաբերության այլ ճյուղերում:
2016 թվականի համեմատ այդ թիվն աճել է 5.1 մլրդ դրամով կամ 23.4%-ով։
Փետրվարի 12-16 -ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
«Մանդատ» հ/կ-ն 2 օր առաջ ներկայացրեց 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:
«Անկախ այդ գնից, ցանկացած երկիր միշտ մտածում է այլընտրանքային ճանապարհների մասին։ Սա է դրված էներգետիկ անվտանգության հիմքում՝ դիվերսիֆիկացիան, և գինն այստեղ երկրորդական է»։
Տաք ձմեռը գյուղատնտեսական առաջանցիկ տարի է խոստանում: Բոլորը քննարկում են ծառերի վաղաժամկետ բողբոջակալելու վտանգները: Գյուղացիներն Արարատյան դաշտում նույնիսկ հողային աշխատանքներ են սկսել:
Bloomberg գործակալության վերլուծաբանները վերլուծել են 66 երկրների տնտեսական ցուցանիշները եւ կազմել աշխարհ առավել անկումային եւ ամենաքիչ «անկումային» տնտեսությունների վարկանիշները:
Forbes հանդեսը Telegram մեսենջերի եւ «ՎԿոնտակտե» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովին առաջին անգամ ճանաչել է դոլարային միլիարդատեր՝ նրա կարողությունը գնահատելով առնվազն 1,7 մլրդ դոլար գումար։
Հայաստանի այս տարվա հունվարի մեկից գործող Հարկային նոր օրենսգիրքը շուրջ 80-90 մլրդ դրամ թողել է տնտեսավարողների գրպանում: Այս մասին փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ մանրամասնելով Հարկային նոր օրենսգրքի դրական ազդեցությունը բիզնեսի վրա:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը մերժվեց։
«Ամեն գնով գնանկումը շատ վատ երևույթ է։ Մենք պետք է ունենանք մի խնդիր՝ ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է։ Կարողանո՞ւմ ենք դա ապահովել։ Կարծում եմ՝ այո»: