ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին և պետական բյուջե վերադարձվող գումարներին։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Ներդրումների հիմնական ծավալն այն նախագծերի շրջանակներում է, որոնք արդեն առկա են՝ «Էռնեկյան» հիմնադրամի, Կոնվերսբանկի, օդանավակայանի գործունեության արդյունքում եղած ներդրումներն են, որոնք բավականին լայն ծավալներ ունեն»։
Օրերս Հայաստանում շվեյցարական «Swissquote» առցանց բանկի գործունեություն ծավալելու մասին հայտարարած Financial Trading House (FTH) ընկերությունը առաջիկա երկու օրվա ընթացքում փաթեթ կներկայացնի Կենտրոնական բանկ ներդրումային ծառայություններ մատուցողի լիցենզիա ստանալու համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են հերթական` անկանխիկ վճարումները խթանող արշավի մեկնարկի մասին:
Նախորդ շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ շվեյցարական Swiss-quote Bank-ը Հայաստանում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով: Ըստ տարածված տեղեկությունների, հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:
Արդշինբանկը աջակցում է «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացմանը: Սույն թվականի հուլիսի 7-8 տեղի կունենա ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա գտնվելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 250 հոգուց բաղկացած պատվիրակություններ:
2018թ. հունվար-հունիսին օդային ուղևորահոսքի հաշվեկշիռը դրական է եղել
2018 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա հունիսի համեմատ) Հայաստանում կազմել է 0.9%։
Համախառն արտաքին պարտքի 22.5%-ը (2 մլրդ 404.9 մլն դոլար) բաժին է ընկնում ավանդային կազմակերպությունների արտաքին պարտքերն են
2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 75 մլն 105.4 հազար մարդ
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2018 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 10 մլրդ 687.8 մլն ԱՄՆ դոլար։
Հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի հայաստանյան շուկայում իրականացված գործարքներն են.
2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թ. մայիսին փոխանցվել էր 154.9 մլն ԱՄՆ դոլար։ 12-ամսյա կտրվածքով՝ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված խնդիրներում քաղաքական պատճառներ միշտ էլ կան։ 168.am-ի հետ զրուցում նա ասաց, որ ո՛չ վրացական կողմին է վստահում, ո՛չ ռուսական։
Հարկավոր է օգտագործել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովին հայտարարեց Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հուլիսի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
Ողջունելով ՀՀ կառավարության որոշումը` Արդշինբանկը տեղեկացնում է, որ շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ, այդ թվում՝ կուտակված տույժերի և տուգանքների ներման հնարավորությամբ, արդեն իսկ բարելավված պայմաններով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Չինաստանը հուլիսի 6-ին սահմանել է ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 34 միլիարդ դոլարի ծավալով 25 տոկոս մաքս ի պատասխան Վաշինգտոնի կողմից համանման գործողությունների, ասված է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ։
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել, քանի որ այն վնասում է բնությանն ու ամբողջ երկրին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց, հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին ն և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտին:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովն առաջարկում է բոլոր գերատեսչություններին օրենսդրական փոփոխություններ իրականացնել:
2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մեղրիում բնակիչներից մեկն անդրադարձավ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ պայքարին և նշեց, որ հետևելով վարչապետի կոչին՝ դադարեցրել են բողոքի ակցիաները և հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 5-ին տեղի ունեցավ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին: