ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար:
Կառավարությունը հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագծին:
Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արևային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը: Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ:
Արդշինբանկն առաջարկում է բիզնես վարկեր փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին շահավետ պայմաններով: Վարկերը տրամադրվում են կախված արժույթից սկսած 8% տարեկան տոկոսադրույքից, մինչև 15 տարի ժամկետով, մինչև 100 մլն. ՀՀ դրամի չափով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
«Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռ.Միլսը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ՀՀ բանկերում քաղաքացիների ավանդների փոփոխությանը վերջին ամիսների ընթացքում։ Նշել էինք, որ ապրիլին ավանդների և ցպահանջ հաշիվների ծավալը նվազել էր, սակայն մայիսին ավանդները գրեթե 70%-ով վերականգնվել էին։
Համոզված եղեք, ամենափորձառու վաճառքի մենեջերները նույնպես սխալվում են: Նույնիսկ, առաջին հայացքից, անմեղ սայթաքումը կարող է բերել պոտենցիալ եկամտի նվազման:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է 721.4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը:
«ARMOIL» ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց ընկերության դեմ սկսված արշավը, բարձրացված բնապահպանական հարցերն անհիմն են։ Նա նախ ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը։
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները դրամական փոխանցումներ ուղարկելու կամ ստանալու համար կրկին կարող են օգտվել IntelЕxpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը:
Օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը՝ պնդելով, թե իր գործարանը «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգև» ՍՊԸ-ի կողմից:
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը:
Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի
Ինչո՞վ է պայմանավորված տվյալների այս, մեղմ ասած, հակասությունը։ Այս հարցը 168.am-ն ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Վերջինս պատասխանեց, որ այժմ ՊԵԿ-ում աշխատում են այդ թվերի հետ կապված։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, որ առևտրային բանկերը տեղեկություններ են տրամադրում Ազգային անվտանգության ծառայությանը։ 168.am-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ բանկային գաղտնիքը մեր երկրում շատ խիստ պահպանվում է։
ՕՊԷՔ-ի անդամ երկրներում հունիսին նավթի հանույթն աճել է մինչեւ քառամսյա առավելագույնը՝ օրական 31,87 միլիոն բարել՝ Սաուդյան Արաբիայում հանույթի՝ օրական 430 հազար բարել լուրջ աճի շնորհիվ՝ մինչեւ 10,46 միլիոն:
Պետական եկամուտների նախագահի պաշտոնը 57 օր առաջ ստանձնած Դավիթ Անանյանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց այս տարվա առաջին կիսամյակի կատարողականն ու առաջիկա ծրագրերը։
Նախ մի մեջբերում անենք մի կարևոր փաստաթղթից, որից հետո կանցնենք առաջ։ «Ամուլ Սարի ոսկու հանքի շահագործման հետաձգման պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել»։ Գիտե՞ք՝ որտեղից է վերցված այս ձևակերպումը։
Լոնդոնի Nortumberland Ave 8 էլիտար ժողովասրահում հուլիսի 14-ին տեղի կունենա «Հայերը Ֆինանսների աշխարհում» (Armenians in Finance-AIF) երկրորդ ֆորումը։ Միջոցառման հիմնական նպատակը հայազգի պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբված համայնքի ստեղծումն է:
2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը։
Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շուկայում առավել զգայուն հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին և դրանցից մի քանիսի հետ կապված ընդունել որոշումներ: