ԿԲ խորհուրդը լիցենզավորել է «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 27-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2017 թ. տարեկան հաշվետվությունը, սահմանել «Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները»: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհուրդը գրանցել և լիցենզավորել է «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ն, վերաձևակերպել «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 305 և «ՆՈՄԻԴԻՍԿ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 059 լիցենզիաները:

«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 823) տրամադրվել է փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա:

Ուժը կորցրած են ճանաչվել «Էվերեստ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 552 և «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 272 լիցենզիաները:

Տեսանյութեր

Լրահոս