«Քչի ու շատի խնդիրն այդքան կարևոր չէ. կարևոր է ընդհանուր համատարած գողությունը, որ եղել է»,- ասում է Վահագն Խաչատրյանը։
Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:
ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, նորարարական մոտեցումների և ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծվել է նաև մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված և դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք:
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը, անդրադառնալով ՀՀ Քննչական Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտմանմասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը…
«Ընդհանուր հետաքրքիր տենդենց կա՝ միության անդամներն ասում են, որ բոլորը շատ ուշադիր են, թե մաքսայինում ինչ է կատարվում, և բոլորը շատ գոհ են՝ ոչ մեկը ոչ մի կաշառք, մաղարիչ չի ուզում մաքսազերծման համար»:
ՀՀ վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ ամփոփեց տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հունիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Շվեյցարական իշխանությունները Rothschild Bank-ին մեղադրել են Մալայզիայի 1MDB պետական ներդրումային հիմնադրամի միջոցով փողերի լվացման հետ կապեր ունենալու համար:
2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։
2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 171 950 դրամ։
Կոնկորդի նախագծողների առջև հարց էր ծագել, շարունակե՞լ ևս 1 մլրդ ծախսել, բայց պարտվել, թե՞ ընդունել պարտությունն ու էլ չշարունակել
Հայտնի վլոգգեր Nas Daily-ն հոլովակ է նկարել Հայաստանի չվնասազերծված ականների մասին
Հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացված գործարքներն են.
Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը դրական զարգացումներ է արձանագրել արտահանումների ոլորտում, որոնք, սակայն, նա չի կապում «թավշյա հեղափոխության» հետ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը:
«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, և կախարդական փայտիկն իր գործն անում է ու կանի։ Սրանում կարող եք չկասկածել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ իր «կախարդական փայտիկը» չի անցել ՊԵԿ-ի կողքով, և ՊԵԿ-ում սկանդալային կոռուպցիոն նշանակումներ են արվում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով հաճախորդներին լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով և ավելացված սահմանաչափով:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ կառավարության վարած տնտեսական քաղաքականության խնդրին: «Ես կարծում եմ՝ գուցե դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը»,- ասաց նա:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել հանրային սննդի ձեռնարկությունների հարկման վերաբերյալ:
Դեռևս այն օրերին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ էր, շարժման առաջնորդները հայտարարում էին, որ այս փոփոխությունների բարեհաջող ավարտից հետո ներդրումների հոսքը դեպի Հայաստան կավելանա։ Այդ դրույթը հետո տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։
Փողային շուկայի ինդիկատորները ռեցեսիա են կանխատեսում ԱՄՆ-ում, ինչպես վստահեցնում են ինվեստբանկերի վերլուծաբանները։ Սակայն իրապես լուրջ անհանգստություն է ներկայացնում համաշխարհային տնտեսության մեջ դոլարի հնարավոր պակասը, ինչը խնդիրներ կհարուցի ողջ աշխարհում։
«Մինչև այսօր մեր ատոմակայանի վերաթողարկված բլոկը որևէ մեկին քննադատելու, վախենալու առիթ չի տվել։ 2012թ. սկսեց մշակվել ևս 10 տարով շահագործումը երկարացնելու ծրագիրը, որն այս պահին իրագործման փուլում է»:
Հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։
Նախորդ շաբաթ ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոստացավ ամբողջությամբ հրապարակել «գազային օլիգարխների» ցանկը, սակայն մինչ օրս չի հրապարակել։ Այսօր կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դրժել խոստումը։
ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ: