Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվել են 2018թ. պետական բյուջեի քննարկումները:
2018 թվականին ՀՀ պետական բյուջեից պաշտպանությանն ուղղված ծախսերը կկազմեն 246.9 մլրդ դրամ
Հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.4 մլրդ դրամ
МЁD-ի խմբագրությունը հումորային հոլովակներից մեկն այն մասին է, թե ինչպիսին կլինեին աշխատանքի ընդունվելու համար անցկացվող հարցազրույցները
Եթե 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում էր 98.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի իրականացում, ապա 2018-ին՝ 172.4 մլրդ
2017թ-ի հոկտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են
2017 թվականի օգոստոսին ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 39 մլրդ 463 մլն դրամ՝ հուլիսի 33 մլրդ 694 մլն դրամի դիմաց
Շվեյցարիայի խոշորագույն UBS բանկը ներկայացրել է տվյալներ 2016թ աշխարհի միլիարդատերերի թվի վերաբերյալ: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ 2016թ. աշխարհում միլիարդատերերի թիվը ավելացել է 145 հոգով և կազմել է 1542:
«Պետք է մտածել, թե կոնկրետ ի՞նչ գործունեություն է, պե՞տք է հարկազատվի, թե՞ ոչ, այսինքն՝ պետք է համակարգային դիտարկել: Բայց ես կխնդրեմ ինձ չներքաշել դրա մեջ: Հրանտ Բագրատյանին ես շատ հարգում եմ, որպես տնտեսագետ՝ նա ունի իր թեզը: Եկեղեցականներն էլ, իրենց հերթին՝ հիմնավորումներ ունեն»:
Վարկային համաձայնության խզման պատճառն ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ Արդյունքում՝ նշված հիմնադրամն ու գործակալությունը պահանջել են «Վալլեքսից»՝ վարկը ամբողջությամբ վերադարձնել` առանց դանիական կողմերի համար որևէ կորստի:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր արտոնությունները չէ, որ վերանալու են 2018-ից։ «Մինչև 2022 թ. ժամանակացույց կա, այդ արտոնությունները փուլ առ փուլ են վերանայվելու»,- ասաց նա։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հաջորդ տարվա բյուջեն զարգացման մեկնարկի բյուջե է. այսպես է «Արմենպրես»-ի հետ զրույցում 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բնութագրում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Վերջին շրջանում քաղաքացիները դժգոհում են, որ բանկերում դրամային ավանդների տոկոսադրույքները զգալիորեն նվազել են: Եթե նախկինում բանկերում տարեկան մինչև 16 տոկոս, երբեմն էլ ավելի էին դրամային ավանդների տոկոսադրույքները, ապա այժմ, լավագույն դեպքում, 11, 12 տոկոս է: Բանկում 2 մլն դրամ դրամային ավանդ ունենալու դեպքում, տարեկան 16 տոկոս տոկոսադրույքի պայմաններում քաղաքացին կունենար 320.000 դրամ գումար, ներառյալ՝ ԱԱՀ-ն: […]
Միջազգային տարբեր առաքելությունների, այդ թվում` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները չեն կարող բացարձակ երաշխիքներ տալ, որ ատոմակայանի աշխատանքը 100 տոկոսով անվտանգ է, բայց նրանք կարող են անվտանգությունը բարելավող խորհուրդներ տալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ներկայիս վիճակը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
««Ժամանակ» թերթի խնդրանքով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ կապված Իրանի միջուկային համաձայնագրի հետ և այս առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները վերլուծվում են բացառապես զենքի վաճառքի ու գազի մատակարարման գնի թեմաներով: Ադրբեջանին զենք վաճառելու փաստը հանդգնում են քննադատել անգամ հանրապետականները: Նույնիսկ նրանց համար է «անհասկանալի» մեր ռազմաքաղաքական հիմնական գործընկեր ներկայացող ու ներկայացվող երկրի վարքը:
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, ցանկանում է որոշակիություն մտցնել հարկաբյուջետային քաղաքականության մեջ։ Այլ կերպ ասած՝ սահմանել որոշակի կանոններ, որոնք պարտադիր կլինեն կատարման համար, անկախ նրանից, թե ով է տվյալ պահին ֆինանսական քաղաքականության պատասխանատուն։
«Հայաստանի հետագա զարգացումը չի լինի դիվերսիֆիկացված և, երբ մի օր կազմակերպչական փոփոխություններ լինեն, կամ ԵԱՏՄ-ն դադարի գոյություն ունենալ, Հայաստանը նորից կհայտնվի այնպիսի տնտեսական տարածքում, որի համար իր տնտեսական կառուցվածքը հարմար չէ»։
Երևանում 70 հայկական և 11 ռուսական ընկերություն Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից մասնակցում են Հայ-ռուսական գործարար համաժողովին: Նախատեսվում են գործարար հանդիպումներ (B2B) հետաքրքրված ընկերությունների միջև: Այս ձևաչափով սա արդեն չորրորդ համաժողովն է, սակայն Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովի խոսքով` գործարար պատվիրակությունների այց թե Ռուսաստանից, թե Բելառուսից ու Ղազախստանից հաճախ է տեղի ունենում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Այս տարի մենք նշում ենք ՀՀ հետ մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և ես չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործընկերության արդյունքների ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որ այսօր տոնում ենք»,-իր խոսքում նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:
Եվրասիական տնտեսական միության ամրապնդման համար կիրականացվեն միասնական նախագծեր տնտեսության իրական հատվածում։ Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը միության միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։
2017 թվականին պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 113 մարդ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն: