Bloomberg գործակալությունը Bloomberg Billionaires Index-ի տվյալների հիման վրա կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից 28-ն աշխատանքային այցով եղել է Կանադայում (Տորոնտո), որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ:
Պետական եկամուտների կոմիտեի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաև ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ:
Ռուսաստանը և Հայաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, հարաբերությունները զարգացնում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա:
«Նաիրիտ 2» ՓԲԸ-ի դեմ նաիրիտցիների դատական հայցը կքննվի նոյեմբերի 2-ին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ի վերջո վարույթ է ընդունել «Նաիրիտ» գործարանի 132 նախկին աշխատակիցների հայցը՝ աշխատավարձերի վերջնահաշվարկներից բխող տույժերի և տուգանքների բռնագանձման պահանջի մասին:
Փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) մասին Հայաստանում շատ է խոսվում։ Սակայն համոզված կարելի է պնդել, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյաները հստակ պատկերացում չունեն՝ իրականում ինչ վիճակում է ՓՄՁ ոլորտը, քանի տնտեսվարող սուբյեկտներ կան իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն են ապահովում և այլն։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակում (Trade Facilitation Programme) ճանաչվել է «Հայաստանում 2017թ.-ին առևտրի ֆինանսավորման պրոդուկտների գծով ամենաակտիվ թողարկող բանկ» (Most Active Issuing Bank in Armenia in 2017)։
««Աստղիկ» ԲԿ-ում, այո՛, խնդիրներ կան, որ թերհայտարարագրում են իրական աշխատավարձի մեծությունը, և այդ մասով նաև այս ոլորտում են անընդհատ աշխատանքներ իրականացվում։ Դրա արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ի կողմից օրեր առաջ ՊԵԿ է ներկայացվել ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել, թե ինչ ցուցմունք է տվել Ազգային անվտանգության ծառայությունում 11 սուպերմարկետներին ԱՁ-ների միջոցով գործելու թույլտվության տրամադրման գործով։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ երկրում առկա տնտեսական խնդիրների կապակցությամբ:
Արդշինբանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել ՀՀ տարածքում դրամական փոխանցումներ հաշված րոպեների ընթացքում Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում տեղակայված ինքնասպասարկման սարքերի միջոցով՝ նշելով միայն ստացողի անուն և ազգանուն:
Կառավարությունը պատրաստվում է մերժել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ oրենքում։
«ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությունը դիմել է կառավարություն՝ խնդրելով դադարեցնել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի իր թույլտվությունը: Հարցն ընդգրկված է կառավարության օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։
Հունիսի 23-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան: Սպարտակիադային մասնակցեցին Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի ավելի քան 500 աշխատակիցներ:
Այս տարվա ապրիլին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ակտիվ փուլում էր, լուրեր սկսեցին տարածվել, որ բանկային համակարգից գումարների զգալի արտահոսք է լինում։
2018 թ. հունիսի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը:
Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը չգրանցված աշխատողներ է բացահայտել հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ: «ՆԻԿՎԻՆ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի և տաքսի ծառայության մատուցում:
Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երիտասարդ ընտանիքների համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու ծրագրի մասին:
ՀՀ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի փոքր ու միջին ձեռնարկատիրության պաշտպանությանը, դրանց զարգացմանը, ոչ թե խոշորների կողմից «կլանմանն» ու «կուլ գնալուն»։
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը հիմքեր է տեսնում 2018 թվականին 6.5 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճի համար: Չնայած ապրիլին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ցնցումներին՝ տնտեսությունը մեծապես չի տուժել դրանից, ինչը նաև ակնառու է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի կայունությունից:
«Այս տարվա սկզբից մինչև վերջին ամիսներին միգրացիայի առումով ունենք դրական շարժ, հետազոտությունները վկայում են, որ տնտեսական վիճակի ու միգրացիայի միջև ուղիղ կապ կա: Սա նաև ապացուցում է, որ տնտեսական լավ վիճակում ենք այս պահին գտնվում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանը կառավարության կողմից օժանդակություն ցուցաբերելուն ուղղված հարցեր:
Շարունակելով ընդլայնել իր հեռահար բանկային ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում արտերկրում բնակվող հաճախորդներին բացել քարտային հաշիվ հեռահար կերպով` առանց բանկ այցելելու: Ծառայությունը հասանելի է բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր բնակվում են ՀՀ տարածքից դուրս և ունեն գործող բանկային հաշիվ այլ բանկում:
Արդշինբանկի MasterCard Մեղու քարտի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 900,000 դրամ վերականգնվող վարկային գիծ 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը մարելու դեպքում վարկառուն կսպասարկվի 0% արդյունավետ տոկոսադրույքով:
Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման հերթական փորձը: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Սերգեյ Դանիելյանը զբաղվում է անհայտ ծագման ալկոհոլային կեղծ խմիչքների շշալցմամբ և իրացմամբ: