Բաժիններ՝

Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններն ազդել են նաև տնտեսության վրա

Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի առումով ազդել են նաև տնտեսության վրա: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ 5 օր չաշխատելը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա ազդում է մոտավորապես 2 տոկոսով: «Եթե մենք հաշվարկենք, որ 10 օր չենք աշխատել, կարող ենք ենթադրել, որ վնասը ՀՆԱ-ի առումով կազմել է 3-4 տոկոս»,- ասաց նա:

Մակարյանը համոզված է, սակայն, որ վերականգնող ճանապարհով գնալու դեպքում, ինչպես նաև ժողովրդի և բիզնեսի ոգևորություն պարագայում, հնարավոր է տարեվերջին լավ ցուցանիշների հասնել: «1 միլիոն դոլարի սահմաններում այսօր կարելի է 2 ժամանակակից ձեռնարկություն հիմնել, որոնցից յուրաքանչյուրում աշխատի առնվազն 50 մարդ»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ վերջերս հանդիպել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկի հետ, ով նշել է, որ վերջին օրերին վաճառքի ծավալները նվազել են 70 տոկոսով: «Սուպերմարկետները չէին վերցնում արտադրանքը, ժողովուրդն էլ զբաղված էր խնդիրներով և առևտուր չէր անում»,-ասաց նա:

Մակարյանը տնտեսության զարգացման գործում կարևորեց նաև կադրային խնդիրը: «Պետք է չբավարարվել սեփական կուսակցությունների շրջանակում, այլ պետք է դուրս նայել դրանից, քանի որ թե սփյուռքում և թե Հայաստանում ունենք տեխնոկրատ մասնագետներ»,-հավելեց բանախոսը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության մեջ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կատարած ներդրմանը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ տնտեսության մեջ Կարեն Կարապետյանի հետքը դրական էր: «Նոր կառավարությունը պետք է ակտիվ և անկողմնակալ շարունակի տնտեսության մեջ հրատապ խնդիրների լուծումը»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններն ազդել են նաև տնտեսության վրա

Պետք է չբավարարվել սեփական կուսակցությունների շրջանակում, այլ պետք է դուրս նայել դրանից, քանի որ թե սփյուռքում և թե Հայաստանում ունենք տեխնոկրատ մասնագետներ

Gepostet von Armenpress am Freitag, 4. Mai 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս