Տիգրան Սարգսյանը Ն. Նազարբաևի հետ քննարկել է ԵԱԲՏԽ-ի առաջիկա նիստի նախապատրաստումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին Աստանայում Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) առաջիկա նիստի նախապատրաստումը:
Այդ մասին ասված է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Խորհրդի հանձնարարությամբ ես կցանկանայի Ձեզ հետ քննարկել մի քանի մանրամասներ՝ ինչպես ավել արդյունավետորեն անցկացնել Բարձրագույն խորհրդի նիստը, որ հարցերն են առանձնակի ուշադրություն պահանջում, քննարկել ինտեգրման խորացմանը վերաբերող խնդիրները»,-ասել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Կողմերն արծարծել են եվրասիական ինտեգրացման հետագա խորացմանը վերաբերող հարցեր:
Նուրսուլթան Նազարբաեւը նշել է Եվրասիական տնտեսական միության գործունեության բարձր արդյունքները, ինչպես նաեւ Միության նկատմամբ այլ երկրների աճող հետաքրքրությունը: «Անցած 2017 թվականը հաջող էր: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճեց 27 տոկոսով: Մենք մեծ հետաքրքրություն ենք տեսնում մեր միավորման նկատմամբ, այսօր մեզ հետ համագործակցում են 40-ից ավելի երկրներ: Մենք ձեզ հետ հանդիպում ենք ԵԱԲՏԽ-ի գագաթնաժողովի նախօրեին, որի օրակարգի բոլոր կետերը համաձայնեցված են:
Մենք քննարկելու ենք ոչ դյուրին հարցեր, որոնք այդ թվում վերաբերում են պատժամիջոցներին»,-ընդգծել է Ղրղզստանի նախագահը: Տիգրան Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաեւին շնորհավորել է Ղազախստանի ժողովրդի միասնության օրվա առթիվ եւ բարգավաճում մաղթել հանրապետությանը: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նաեւ պետության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընթացիկ գործունեության վերաբերյալ: