«Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետեւ այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտեւի առավելագույնը երկու տարի»։
«Յունիբանկ» ԲԲԸ-ն և FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում:
Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերռություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձևակերպման դեպքեր: Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը:
Ուշագրավն այն էր, որ շատերը հաշվի չառան մի կարևոր հանգամանք. Մհեր Գրիգորյանը փորձառու բանկիր է, մինչև պետական պաշտոնի նշանակվելը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և լավ ծանոթ է ԿԲ մոտեցումներին։
Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման մասին խոսելը դեռ շուտ է, սակայն հարցը ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում: Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։
Համաշխարհային առեւտուրը ենթարկվել է մի ամբողջ շարք ռիսկերի, որոնք պայմանավորված են այդ թվում՝ մի շարք երկրների նոր փոխադարձ մաքսատուրքերով:
2018 թ. սեպտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչներն ակնկալում են, որ Հայաստանում կավելանան ներդրումները, կհիմնվեն արտադրություններ: Այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը Հայաստանում ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության և Հայաստանի առևտրային հարաբերությունների զարգացման հարաշարժը շատ դրական է գնահատում: Սակայն նրա կարծիքով՝ հարաբերությունների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է:
Պե՞տք է արդյոք գյուղատնտեսության ճյուղի նման անկումը տխրեցնի մեզ, պատասխանենք, որ՝ ՈՉ, ճիշտ այնպես, ինչպես պետք չէր ուրախանալ հունիս և հուլիս ամիսների գյուղոլորտի բարձր աճի ցուցանիշներով,
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ:
Սեպտեմբերի 14-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշմանը:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:
Սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ:
ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնակատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն:
«Արտֆուդ» ընկերության արդիականացման համար այս տարի ներդրվել է 3.5 մլն դոլար։ Ընկերության ղեկավար Վաչագան Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց, որ գործարանը հագեցվել է լոլիկի վերամշակման համար նոր սարքավորումներով։
Անցած տարի «Արտֆուդ» գործարանի սեփականատերերի փոփոխություն է եղել։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Վաչագան Կարապետանը, այժմ գործարանի բաժնետերերն են Արտաշատ պահածոների գործարանը 75% և Էմ- Բի կապիտալ ընկերությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2019 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով (տ.կ.)՝ մինչեւ 3,1 տոկոս:
2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.7 տոկոս:
Ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական ու քաղաքականամերձ կրքերը նորից ստվերում են ամեն ինչ: Ոչ մի ոլորտ հասարակական ուշադրության չի արժանանում: Մամուլում ու սոցցանցերում միայն նախընտրական դեպքեր են:
Օրեցօր գործարարների համար նոր խնդիրներ են ծագում, որոնց լուծումը, կարծես, ՊԵԿ-ում էլ դեռ չգիտեն։
Գերմանիական տնտեսության արեւելյան կոմիտեն (ԳՏԱԿ) (“Ost-Ausschuss – Osteuropaverein der Deutschen Wirtschaft e.V.” – OAOEV) ԱՄՆ-իեւ Չինաստանի միջեւ առեւտրական հակամարտության ծավալման լույսով կոչ է արել ԵՄ-ին՝ համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի նոր սակագնի շուրջ բանակցությունները դեռևս չեն սկսվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Կառավարությունը երկարաձգեց «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ի կողմից Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հա կիսափակ ջերմոցային համալիր կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների իրականացման ժամկետը:
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:
Ներկայիս կառավարության գործողությունների ազդեցությունը դեռևս կրում է նախորդ կառավարության ազդեցությունը: